Էջ:Muratsan, vol. 3.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի որևէ հաջող հանգամանք օգներ իրեն ազատվելու այդ ատելի շրջանից, ուր ձգել էր իրեն յուր արդար միամտությունը։

Վերջին միտքը այնքան էր նախապաշարել Սարյանին, որ երբ Մոմճյանը նրա մտախոհ լռությունը տեսնելով հարցրեց թե՝ այժմ ի՞նչ կարծիք ունիք իմ հայացքների մասին, համաձայնու՞մ եք ինձ հետ, թե՞ ոչ, երիտասարդը մեքենայաբար պատասխանեց.

— Համաձայնվում եմ: Մոմճյանը ուրախությունից վեր թռավ աթոռից և բարեկամաբար նրա ձեռքը բռնելով բացականչեց.

— Շնորհակալ եմ. իմ հույսերը արդարացրիք: Ձեզ հետ միասին ես այսուհետև սարեր կշարժեմ։

Սարյանը գիտակցության եկավ, յուր սխալը հասկացավ, բայց չկամեցավ Մոմճյանի ուրախությունը խանգարել:

Վերջինս աթոռը առաջ քաշելով նստեց Աարյանի կողքին և մի տեսակ գգվող ու փաղաքշող ձայնով յուր խոսքը շարունակեց.

— Այժմ, սիրելիս, մեր խմբագրական խորհուրդը ավարտելու համար մնում է բացատրել երկու կետ. առաջին այն՝ թե ինչու ժողովի ժամանակ, երբ դուք խոսել սկսեցիք, ես դիտմամբ ընդհատեցի ձեզ և երկրորդ թե ո՞րն էր իմ խմբագրած հրահանգի 10֊րդ հոդվածը, որը ես խմբագրական Ժողովի առաջ չկարդացի։

— եվ իրավ, 10-րդ հոդվածը խոստացաք ինձ հետ կարդալ կարծեմ,— քնից արթնացած խոսեց Սարյանը։

— Այո՛ , իսկույն, իսկույն։

Բայց նախ առաջին կետի մասին խոսենք։

Ձեզ ընդհատելուս պատճառը, բարեկամ, այն էր, որ ես դեռ չէի ծանոթացրել ձեզ մեր ժողովի անդամների հետ այնպես, ինչպես որ վայել էր։ Ամեն անգամ, որ նրանցից մեկը կամ մյուսը խոսում էր, ես տեսնում էի, թե ինչպես ծաղրական Ժպիտները խաղում էին ձեր շրթունքների վրա։ Զեգ հետ միասին ծիծաղում էի և ես, բայց խոսելու և բացատրություններ տալու տեղը չէր։ Այժմ ձեզ պիտի խոստովանեմ, որ այդ միամիտ, տդետ և անփորձ երեխաներին ես դիտմամբ եմ հահավաքում