Էջ:Muratsan, vol. 3.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ուղղակի ինձ հետ չեք խոսել, բայց Մոմճյանի միջոցով թե՛ խոսել և թե՛ խնդրել եք իմ աղջկա ձեռը:

— Տիկին դուք ինձ խելագարեցնում եք, եթե ինքներդ չեք արդեն խելագարը։ Այդպիսի զրպարտություն լսել ու տանել անկարող եմ ես,— զայրացած բացականչեց երիտասարդը և վեր թռավ տեղից։

— Ի՞նչ եք բարկանում, որդի․ թե՛ խոսք տվողր, թե՛ ետ կանգնողը դուք եք. բարկանալու ե՛ս ունիմ իրավունք, և ոչ թե դուք։

— Բայց հավատացեք, վերջապես, որ ես Մոմճյանի մոտ ամուսնանալու մասին մի խոսք, մի բառ անգամ չեմ արտասանել, ուրեմն ինչպե՞ս կարող էր նա իմ կողմից գալ և ձեր աղջկա ձեռը խնդրել։

— Կամենում եք ասել, որ ես սո՞ւտ եմ ասում։

— Եթե դուք սուտ չեք ասում, կնշանակե Մոմճյանն է սուտ ասել։

— Նա էլ ստախոս չէ. ես նրան ճանաչում եմ ինչպես իմ հինգ մատերը։

— Տիկին, եթե դուք նրան ճանաչում եք, երևի նա էլ ձեզ է ճանաչում, իսկ ես երկուսեցդ ոչ մեկին էլ չեմ ճանաչում, բայ որովհետև ինքս ինձ լավ եմ ճանաչում, ուստի համարձակ կարող եմ ասել, որ ձեզանից մեկը կամ մյուսը անխիղճ ստախոս է։ Ես ձեր աղջկա մասին չեմ խոսացել, ամուսնանալու վրա չեմ մտածել, հետևապես չէի կարող ո՛չ խոսք տվող լինել, ո՛չ էլ խոսքից ետ կանգնող։

— Հապա ի՞նչ եք շինում իմ տան մեջ։

— Ինչպե՞ս թե ինչ եմ շինում, վարձով ապրում եմ այստեղ։

— Վարձո՞վ։

— Հապա՞...

— Իսկ ձեր ապրուստի համար մինչև այսօր մի կոպեկ վճարե՞լեք։

— Չեմ վճարել, բայց պիտի վճարեմ, ինչո ւ ավելի վաղ չէիք հիշեցնում ինձ իմ պարտքը։ Այսօր ամբողջ ամսականը կտամ։

— Բայց մի կողմ թողեք ամսականը,— ձայնը