Էջ:Muratsan, vol. 3.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչ էլ որ անհս, իմ սիրտը չես կարող շահեր ես արդեն բարկացած եմ,— ասաց տիկինը և Մոմճյանի ձեռքը բռնելով մի կողմ հրեց նրան և շարունակեց,— անպատճառ պետք է ինձ հայտնես, թև ի՞նչ նպատակով ես այս խաղը արքել. հակառակ դեպքում ես քեզանից թե՛ կհեռանամ թե՛ կվնասեմ քեզ։

— Դու այդ չես անիր դու լավ կին ես,— ասաց Մոմճյանը նույն ժպիտով և նույն աչքերով նայելով նրան։

— Երդվում եմ, որ կանեմ, և դու շատ կզղջաս,— սպառնաց տիկինը:

— Ուրեմն թև հայտնեմ, բարկությունդ կանցնի՞:

— Այո՛։

— Լավ, դե լսի՛ր.— այս ասելով Մոմճյանը ավելի մոտեցրեց աթոռը տիկնոջ աթոռին և ձեռքը մտերմաբար նրա ուսի վրա դնելով շարունակեց.— այս երիտասարդի հետ ծանոթացա ես Մովսիսյանի հետ կռվելուց մի որ առաջ: Հենց առաջին ծանոթությունից իմացա, որ խիստ ուշիմ և ընդունակ տղա է և մեր գործին կարող է պիտանի Լիներ:

Հրավիրեցի նրան ինձ մոտ, խոսացրի, քննեցի և տեսա, որ իսկ և իսկ մեզ համար չափած ու ձևած է, բայց վախենալով, թե չլինի ուրիշները ձեռք ձգեն, մտածեցի քո հսկողության ներքո պահել նրան։ Այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր ներկայացնել Սարյանին իբրև հարուստ փեսացու. հակառակ դեպքում դու Մովսիսյանին չէիր հեռացնիլ։ Մյուս կողմից էլ մտածեցի, թե այս տղան կարող է սիրահարվել Շուշանի վրա և այդպիսով ավելի ամուր կերպով կկապվի մեզ հետ։ Երկու կողմից էլ օգուտը ակներև էր, բայց բախտը չհաջողեց և իմ կազմած հաշիվը սխալ դուրս եկավ։ Այս անգամ ուզես չուզես պիտի ներես ինձ:

— Տո՛, չար սատանա, չէի՞ր կարող այդ բանը ինձ հայտնել. ինչո՞ւ էիր ինձ խաբում. Սարյանի նման տղին կապած պահելը ի՞նչ դժվար բան էր։ Այնքան տղերանց ու աղջկերանց ես չե՞մ գլխիդ հավաքել։— Այս ասելով տիկինը քնքշաբար ապտակեց Մոմճյանին՝ կամենալով հասկացնել նրան, թե արդեն ներում է յուր հանցանքը։