Էջ:Muratsan, vol. 3.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առաջվա նման հարգելի փեսացու, այդ երեկո թեյի չհրավիրեց նրան յուր մոտ, ինչպես միշտ անում էր, այլ մի բաժակ թեյ ածելով աղախնի ձեռքով ղրկեց նրան։

Վահանը զգաց, որ տանտիրուհին ցանկանում է դրանով վիրավորել իրեն, ուստի ետ դարձրեց թեյը, հայտնելով, որ խմել ու ախորժակ չունի։

Շաշյանը, որ Վահանի շնորհիվ նույն բախտին էր հանդիպել, բայց, իհարկե, յուր թեյը ետ չէր դարձրել, սրտատրոփ ներս ընկավ Սարյանի սենյակը իմանալու համար թե՝ ի՞նչ պատճառով արդյոք տանտիրուհին անբարեհաճ աչքով է նայում այսօր «Փնջիկ»֊ի խմբագրապետի և նրա շնորհալի աշխատակցի վրա, բայց Վահանից պատասխան չստանալով մի քանի անգամ սենյակը չափեց, տրովադորից մի կտոր երգեց և ապա բարի գիշեր մաղթելով յուր աշխատակցին, դուրս գնաց։

ԺԸ

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

Հետևյալ առավոտ Վահանը շատ ուշ զարթեցավ, որովհետև գիշերվա մեծ մասը անցրել էր մտատանջության մեջ, որի պատճառով շատ ուշ էր քնել։ Առաջին անգամ երբ աչքերը բացավ, տեսավ, որ արևի շողերը ընկել էին յուր մահճակալի վրա։ Այդ նշան էր, որ առավոտյան ժամերը անցել էին արդեն։ Բայց և այնպես նա հագնվելու և լվացվելու համար չշտապեց, որովհետև պարապելու ոչ սիրտ և ոչ տրամադրություն ուներ։

Չնայելով որ խմբագիր Շաշյանը ներս մտնելով գանգատվեց, որ առավոտյան ժամը ութից արդեն տպարանի ծառան նախասենյակում կանգնած նյութի է սպասում և սրտաշարժ ձևով նկարագրեց, թե ինչպես գրաշարները պարապությունից տպարանում նստած հեքիաթներ էին պատմում միմյանց և թե այդ բանը իրեն, խմբագրին, այնպես է զայրացրել, որ երեկ կամեցել է բոլորին էլ տպարանից արտաքսել,