Էջ:Muratsan, vol. 3.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Մի՛ Ժպտաք, պարո՛ն, թե չէ ևս պատասխանատու չեմ լինի՛լ, եթե գրգռվիմ:

— Ամենից առաջ, պարո՛ն, հայտնեցեք ինձ, թե ինչո՞ւ համար եք մտել իմ սենյակը, ի՞նչ եք կամենում ինձանից, իսկ հետո ձեր գրգիռը զսպելու պարտքը թողեք ինձ վրա...

Այս խոսքերը, որոնք խրոխտ և սպառնացող ձայնով արատասանվեցան, Մովսիսյանի վրա զգալի ազդեցություն արին: Նա մի քանի աստիճան ձայնը նվազեցնելով՝ պատասխանեց:

— Ես, պարոն, մտել եմ ձեզ մոտ վարձատրություն պահանջելու ա՛յն վրավորանքին, որ հասցրել եք ինձ՝ հետամուտ լինելով իմ հարսնացուին։

— Պարոն, ես կարող էի մինչև անգամ ներս չթողնել ձեզ իմ սենյակը և ոչ էլ կամենալ լսել ձեր հայտարարությունն ու սպառնալիքը, բայց որովհետև տեսնում եմ, որ ձեզ մոլորեցրել են, ուստի կարևոր եմ համարում հայտնել, որ ես ձեր հարսնացուին ո՛չ հետամուտ եմ եղել, ո՛չ աշխատել եմ խլել նրան ձեր ձեռքից և ոչ էլ մտածել եմ, թե այս տանը ապրում է մի աղջիկ, որի վրա արժե ուշադրություն դարձնել...

— Պարո՛ն, դուք այդ արհամարհական խոսքերով կամենում եք կրկնապատիկ վիրավորել ինձ. զգուշացեք, դուք կարող եք զղջալ,— գոռաց Մովսիսյանը։

— Չափավորեցեք ձեր ձայնը, թե չէ զղջացողը դուք կլինիք:

— Ես վարձատրություն եմ պահանջում ստացածս վիրավորանքի համար, հասկանո՞ւմ եք, վարձատրություն...— աստիճանաբար ձայնը բարձրացնելով գոռում էր Մովսիսյանը։

— Ի՞նչ վարձատրություն, խելագար, ասում եմ, որ ես ձեր հարսնացուի փանաքի գոյությունն անգամ չեմ նշմարել այս տանը, չե՞ք հասկանում:

— Իչպե՞ս, իմ հարսնացո՞ւն... փանաքի՞... դուք համարձակվում եք...— այս ասելով նա բռունցքը շարժելով դիմեց դեպի Սարյանը։

Սյունեցի երիտասարդը ժամանակ չտվավ հակառակորդին յուր բռունցքը գործ գնելու և մի շեշտակի ապտակ չափեց նրա երեսին։

Այդ միջոցին ներս թափվեցան կռվողների մոտ օրիորդ