Էջ:Muratsan, vol. 3.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հեռանո՞ւմ եք. ինչո՞ւ,— հարցրեց Մոմճյանր զարմացած։

— Գլխավոր պատճառը գուցե ձեզ հայտնի է, մանրամասնության մասին հետո կխոսեմ։

— Պատճառը, այո՛, պարոն Շաշյանը մի հարևանցի պատմեց ինձ, բայց արժե՞ միթե մի որևէ Մովսիսյանի կողմից կրած վիրավորանքի պատճառով հեռանալ։

— Արժե՞ թե ոչ— հեռանում եմ. մնալ չեմ կարող. ձեզ միայն ա՛յն եմ խնդրում, որ միջոց տաք ինձ պարտքս վճարելու և այնպես դուրս գնալու։

— Չէ, անկարելի է. ես չեմ կարող տանել, որ մեր աշխաաակիցը մի որևէ Մովսիսյանի վարմունքին այդքան մեծ նշանակություն տա. ձեզ չեմ թողնիլ։ Սպասեցեք, ես տիկնոջ հետ կխոսեմ։— Այս ասելով Մոմճյանր կամեցավ դուրս գալ, բայց Սարյանը նրան արգելեց:

— Ո՛չ. ես արդեն վճռել եմ հեռանալ և կհեռանամ. տիկնոջ հետ խոսելու ոչինչ չունիք. տվեք ինձ խնդրածս գումարը և ես շնորհապարտ կմնամ ձեզ։

— Բայց եթե այստեղից հեռանաք, խմբագրության գործը կդժվարանա, մենք պետք է միասին լինենք։ Արդյոք ամեն օր վաղ առավոտյան կարո՞ղ եք գալ այստեղ:

— երբեք էլ չպիտի գամ:

—Ինչպ՞ս Թե չպիտի գաք,—զարմացած հարցրեց Մոմճյան:

— Այնպես էլի, չպիտի գամ. կարծեմ բավական պարզ եմ խոսում:

— Այո՛, պարզ եք խոսում, բայց և այնպես ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ չպիտի գաք։ Չէ՞ որ խմբագրատուն մտնել ձեզ չեն կարող արգելել ո՛չ տիկին Մարթան, ո՛չ Մովսիսյանը և ո՛չ ուրիշ մեկը։

— Նրանք, իհարկե, չեն կարող արգելել, բայց ես... ինչպե՞ս ասեմ, չգիտեմ։

— Շարունակեցեք, ի՞նչ էիք կամենում ասել։

— Կամենում էի ասել... բայց չէ՜, այս մասին հետո կխոսենք, տվեք ինձ խնդրածս գումարը, տիկինը սպասում է ինձ։