Էջ:Muratsan, vol. 3.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքին վրդովմունքով բացագանչեց վերջապես Մոմճյանը, որ մինչև այն համբերությամբ և մեծանձնություն կեղծելով լսում էր Սարյանին: իհարկե, նա կկամենար դարձյալ համբերել. նա կշարունակեր դարձյալ ժպտալ և մեծանձնություն կեղծել, որովհետև չէր կամենում Սարյանի նման պիտանի երիտասարդին հեռացնել իրենից, չէր կամենում յուր թաքուն նպատակներին ծառայող «Փնջիկ» թերթր զրկել այն անզուգական աշխատակցից, որը այդ անվան տակ բուն խըմբագրի դերն էր կատարում։ Սակայն Սարյանի նկատողություններն անցնում էին արդեն չափավորության սահմանը և շոշափում էին յուր արժանապատվությունը։

Մոմճյանը որքան էլ թանկ գնահատեր այդ երիտասարդի բարեկամությունը, այսուամենայնիվ, չէր կամենալ յուր պատվասիրությունը զոհել այդ բարեկամությանը, մանավանդ որ Սարյանի վերջին խոսքերից արդեն նա չափում էր այն անջրպետը, որը բաժանում էր իրեն այդ պահպանողական հոգով մեծացած երիտասարդից և նորից նրան գրավելու հույսը ի դերև էր հանում։

Մոմճյանի բացականչությանը Սարյանը ավելի մեղմ ձայնով պատասխանեց։

— Մի՛ վրդովվիք և թույլ տվեք, որ վերջացնեմ, որովհետև մի քանի րոպե առաջ ասացիք, որ քաջություն կունենաք ինձ լսելու, ուրեմն լսեցեք.

Ձեր մասին այս աստիճան վատթար կարծիք ունենալուս պատճառը ինքներդ եք։ Ես միշտ ցանկացել եմ ազնիվ մարդ ճանաչել ձեզ. բոլոր ուժս գործ եմ դրել ձեր հայտնած տարօրինակ կարծիքները, բարոյական օրինաց հակառակ մտքերը, հայացքները և այլն հոգուտ ձեզ բացատրել․ միշտ աշխատել եմ ինձ տգետ և ձեզ գիտնական ճանաչել, որպեսզի այդպիսով կարողանամ արդարացնել այն անճոռնի և անհեթեթ քարոզությունները, որ շարունակ անում էիք թե՝ ինձ և թե՛ ձեր շրջանի մարդկերանց։ Ինձ համար ծանր էր հավատալ, թե արդարև դուք այն մարդն եք, ինչ որ երևում էիք. ցանկանում էի այդ դեպքում մինչև անգամ խաբվել... Բայց այս վերջին հայտնությունները հաստատապես համոզեցին ինձ, որ ես