Էջ:Muratsan, vol. 3.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թավազա արեք աղին,— բացականչեց շիրաջը Վահանին տեսնելով և քաղցր ժպիտով դեպի նրան մոտենալով։

— Այս ինչ ահագին ղալմաղալ է այստեղ, ամե՞ն օր է այսպես Լինում,— հարցրեց Վահանը, բարեկամի ձեռքը սեղմելով։

— Այո՛, համարյա թե ամեն օր։ Դյուր չէ՞ գալիս քեզ, հա՞։

— Խոսքս ինձ համար չէ, դո՛ւք կարող եք ձանձրանալ:

— Չէ, Վահան ջան, ես էլ սովորել եմ արդեն, մի օր որ այս ղալմաղալը չեմ լսում, սիրտս նեղանում է։ — Լա'վ է։ Երևի շատ պինդ ջղեր ունեք, իսկ ես մի օր անգամ խառնաշփոթության մեջ մնալ չեմ կարող։

— Ի՞նչ անենք, սիրելիս, դուք ուսում ու Գիտություն ունեք, կարող եք ձեր ուսումով հաց աշխատել, իսկ մենք, տգետ մարդիկ ենք, որ այս էլ չանենք, քաղցած կկոտորվենք։

— Ուսում ու Գիտությո՞ւն... էհ, դրանք էլ մի կոպեկ չարժեն, էլի ձեր արհեստը լավ է...— ասաց Վահանը հառաչելով։

— Ի՞նչ ես ասում, Վահան ջան, ափսոս չէ՞ ուսումը, հապա ես որ ուսում ունենայի՝ այս իշանների հե՞տ կապրեի։

— Հապա ո՛ւմ հետ կապրեիր։

— Այ, քո բարեկամների նման տղերանց հետ։

— Իմ բարեկամները ովքե՞ր են։

— Վա՛, ա՛ յ Մոմճյանը , նրա ընկերները, դու հո նրա՞նց հետ ես լինում, ես իմացել եմ։

— Այո՛ , նրանց հետ էի լինում, բայց Գիտե՞ս ինչ պիտի ասեմ քեզ։

— Ո՛չ։

— Քո այստեղի վերջին արբեցողները Մոմճյանից ու նրա ընկերներից ավելի լավ մարդիկ են։

— Վա՛, վա՛, Վահան ջան, էդ ի՞նչ ես ասում:

— Ինչ որ ասում եմ, ճիշտ եմ ասում։

— Է՞, էդ ո՞նց կլինի, երևի բարկացած ես նրանց վրա։ Ի՞նչ է պատահել, սև կատու հո չի՛ անցել մեջերնիդ։

— Ինչպե՞ս չէ, այն էլ ոչ թե հասարակը, այլ մեծ արջակատու։