Էջ:Muratsan, vol. 3.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Դե էդպես ասա է. ախար զարմանում եմ, թե դու ինչի՞ պիտի էդպես խոսք ասես:

Վահանը մի կողմ քաշեց շիրաջին և համառոտ կերպով ու նրա հասկացողության մատչելի եղանակով պատմելով նրան յուր գլխին եկածը, հայտնեց նաև յուր արդի խեղճ դրությունը և խնդրեց նրան օգնել իրեն, որ կարողանա մտնել ծառայության մի որևէ ծանոթ վաճառականի մոտ։

Շիրաջին շատ վշտացավ Վահանի պատմությունը լսելով և մի քանի սրտաբուխ հայհոյանքներ արտասանեց պարոն Մոմճյանի, տիկին Մարթայի և նրա աղջկա և փեսացուի հասցեին։ Գալով ծանոթ վաճառականի մոտ Վահանի համար պաշտոն գտնելուն, այդ մասին նա երկար մտածեց։ Այսինքն մի առ մի մտաբերեց յուր բարեկամներին, ծանոթներին, դրացիներին և մինչև անգամ իրենից մշտապես գինի գնող հարուստներին, բայց ոչ ոքի մոտ պաշտոն գտնելու հույս չտածեց։

— Դուք գուցե մեծ շրջան չունիք, կամ չեք կարողանում մտաբերել, թե ո՞վ կարող է պաշտոն ունենալ,— խոսեց Վահանը,— բայց մտածեցեք, գուցե ձեզանից զատ գտնվի այստեղ մեր հայրենակիցներից այնպիսի մեկը, որ յուր ծանոթների շրջանում կարողանա մի պաշտոն գտնել ինձ համար։

— Այդպիսի մեկը... այդպիսի մեկը... սպասիր... իսկույն,..— սկսեց մտածել շիրաջը՝ մատը շրթունքների վրա դնելով և աչքերը հատակի վրա ուղղելով։

Մի քանի րոպեից ետ նա հանկարծ ճակատին խփելով բացականչեց.

— Ա՛յ, հիմա՛ր, հիմա՛ր, ինչպե՞ս մոռացել էի... Հապա մեր Թորոսյանը... դու էլ երևի չես մտաբերել։

— Ո՞վ է Թորոսյանը,— հարցրեց Վահանը հետաքրքրությամբ։

— Պետրոս Թորոսյանը, չե՜ս ճանաչում, մեր հայրենակիցն է. այստեղ հայտնի հարուստներից մեկն է. քեզ էլ, կարծեմ, հեռու-մոտիկ ազգական է, չգիտեմ մո րդ, թե հորդ կողմից։

— Չգիտեմ. չեմ ճանաչում։ — Ինչպե՜ս չէ. ազգական է։ Ա՛յ, էդուց ժամը 10-ին արի այստեղ, ես քեզ կտանեմ նրա մոտ։ Նա ինքը եթե յուր գործում