Էջ:Muratsan, vol. 3.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հետևապես առանց Թաղարյանի յուր վերաբերմամբ ունեցած մտերմական տրամադրությունը խանգարերլու, լսում էր նրան և զվարճանում։ Իհարկե, եթե Վահանը հավատար. թե այդ զրույցները կարող են երբևիցե յուր բարոյականին վնասել կամ հաստատակամությունը խախտել, նա թույլ չէր տալ իրեն լսել նրանց։ Բայց նա այդ մտերմական զվարճախոսությունների վրա նայում էր այնպիսի աներկյուղությամբ, ինչպես խրախտ քարաժայռը ծովի զայրացած կոհակներին․ որոնք մռմռալով մոտենում են իրեն և յուր կողերին զարնելով փշրվում են ու անհետանում։

Այսուամենայնիվ, այդ քարաժայռը այնքան էլ ամուր չէր։ Երիտասարդական հաստատակամության արմատը նույն ինքը բնությունն է փորում։ Հետևապես ով որ կարծում է, թե երիտասարդ լինելով կարող է իբրև ծեր գործել, չարաչար սխալվում է։ Երիտասարդը, արդարև, կարող է իբրև ծեր մտածել և ծերը՝ իբրև երիտասարդ, բայց երբ հերթը գործելուն է գալիս, նրանցից յուրաքանչյուրը յուր դերն է կատարում։ Դա բնության անհեզլի օրենքն է, որը միայն բացաոաւթյունները կտրող են լուծել։

Եվ որովհետև Վահանը բացառություն—երիտասարդ չէր, ուստի սիրով ու զվարճությամբ լսեց մի օր Թաղարյանի այն հայտնությունը, թե երկու գեղանի օրիորդներ, որոնց հետ բարեկամություն հաստատելու համար շատ էին աշխատել թե ինքը և թե՛ յուր ընկերները, բայց անհաջողության էին հանդիպել, անցյալ օրը տեսնելով Վահանին յուր հետ զբոսնելիս, այնքան էին հավանել նրան, որ մինչև անգամ խոսք էին տվեք բարեկամություն հաստատել յուր հետ, եթե ինքը Վահանին կտաներ և կծանոթացներ նրանց հետ։

Երիտասարդը, արդարև, հաճությամբ լսեց այս պատմությունը, բայց, իհարկե, չէր հաճիլ գնալ այդ գեղանի օրիորդների մոտ և ծանոթանալ նրանց հետ այն նպատակով՝ թե՝ ինչ է Թաղարյանի բարեկամուհիների թիվը երկուսով պիտի ավելանա։ Նա այդ չէր անիլ. չէր կարող անել, նա համոզված էր։

Բայց... ափսոս, որ նա իբրև ծեր մտածեց և սակայն իբրև երիտասարդ գործեց, Թաղարյանի խնդիրքներն ու