Էջ:Muratsan, vol. 3.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առանց հյուրերի առաջարկության սպասելու։ Նա երգեց «Ֆաուստ» օպերայից սիրելի հետևյալ մենախոսությունը.

Скажите о любаи ей, вы цвегочки.
Скажите, что она мне—
Сокровище одно.
Скажите, что томит любовь мне сердце.
Я вам, цветы
Мои. вверяю вздохи;
Про муки ей скажите.
Скажите, что ее ношу я в сердце

.

Մադմուազել Ռզան, որ յուր ձայնի քնքշությամբ գերազանցում էր Մարիա Իվանովնային, և որը ինքնաբերաբար երգեց, ավելի շատ ծափահարություն ստացավ։

Հյուրերը երկու երգչուհիներին իրենց երախտագիտական զգացմունքները արտահայտելու համար հոտնկայս խմեցին նրանց թանկագին (ինչպես անվանեց սեղանապետը) կենացները։ Իսկ այդ զգացմունքների արտահայտությունը ավելի հանդիսավոր անելու համար սազանդարները մի տուշ նվագեցին։

Այսուհետև երգելը ընդհանուր դարձավ կանանց մեջ։ Երգում էր մինչև անգամ Սոֆիա Պավլոնվնան, որը այնքան էր խմել, որ գլուխը ուղիղ բռնել չէր կարողանում և շարունակ թեքվում էր դեպի սեղանապետը կամ հանգչեցնում էր նրա ուսի վրա։ Մյուսները դեռ բավական զվարթ էին և երիտասարդների անպարկեշտ կատակներին կարողանում էին դիմադրել։

Բայց ինչ էր անում այդ ժամանակ մեր Վահան Սարյանը, ազգային ցավերի ողբերգուն։ նրա դրությունը, արդարև, ծիծաղելի էր։ Սկզբում նա շարունակ լուռ էր. նույնիսկ կանանց հարցերին հազիվ էր պատասխանում: Իրեն անհանգիստ էր զգում, իսկ երիտասարդների անպարկեշտ կատակների վրա նայում էր վայրենու աչքով:

Պարոն գանձապահը այդ նկատելով խնդրել էր մադմուազել Ռոզային գործ դնել բոլոր ուժը նրան ուրախացնելու համար։ Նորատի աղջիկը շատ աշխատեց, բայց իզուր։ Երիտասարդը չէր ուրախանում։ Նա նմանում էր մի ճգնազգյաց