Էջ:Muratsan, vol. 3.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգով և մարմնով ապականված և շռայլող ու վատնող մի սրիկա։

Սակայն այսպես վարվելով էլ նա կդառնար մատնիչ, կամ ընկերոջ դավաճան։ Ի՞նչ անել ուրեմն:

Նրան մնում էր դեռ լռել և համբերել։

Երթ առաջին անգամ երիտասարդը գրասենյակի շեմքը կսիրեք՝ նրան թվաց թե բոլորը այդ րոպեին կարդացին յուր դեմքի վրա գիշերային զվարճության պատմությունը։ Առանց գլուխը վեր բռնել կարողանալու, նա ներս մտավ և յուր տեղը նստեց։ Գանձապահին գրասենյակում չտեսնելով, վախեցավ, թե չլինի մի դժբախտություն է պատահել նրա հետ, որը հայտնվելուց, հարկավ, յուր գաղտնիքն էլ պիտի բացվեր: Բայց հենց այդ միջոցին ներս մտավ նրա ծառան և հանձնեց Թորոսյանին մի տոմսակ, որի մեջ պարոն գանձապահը հայտնում էր թե՝ հանկարծ հիվանդանալու պատճառով չի պիտի կարողանա ծառայության գալ, ուստի ներողություն էր խնդրում պարոն Թորոսյանից, որ այդ օրը ակամա պիտի բացակայե գործից։

— Խեղճ տղա,— ասաց Թորոսյանը տոմսակը կարդալով,— երևի գրասենյակում երկար նստելը վնասում է նրա առողջությանը։ Պետք է աշխատենք գործն այնպես հարմարեցնել, որ նա մի կամ երկու ժամով առաջ թողնե յուր պարապմունքը։ Չե՞նք կարող այդպես անել,— հարցրեց նա հաշվապահին։

— Ինչո՞ւ չէ. եթե ինքներդ հանձն կառնեք ամեն օր դրամարկղը ստուգել, կարելի է. այդ աշխատությունը պարոն Թաղարյանից առնվազն երկու ժամ ժամանակ է խլում,— պատասխանեց հաշվապահը։

— Այդ մի փոքր դժվար է. ամեն օր միևնույն Ժամին ես գրասենյակում գտնվել չեմ կարող, — նկատեց Թորոսյանը, — բայց և այնպես,— ավելացրեց նա,— ես կմտածեմ այդ մասին. կարելի է այնպես կարգադրել, որ նա առավոտները երկու ժամով ուշ գա ծառայության:

Թորոսյանի այս աստիճան հոգածությամբ Թաղարյանի մասին մտածելը տեսնելով, Վահանը մի րոպե որոշեց հայտնել նրան գանձապահի հիվանդության պատճառը, որովհետև