Էջ:Muratsan, vol. 3.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եթե այս հարուցված խնդիրը հաջողություն չունենա, որի մասին կասկած չունիմ, այդ հաջողությունը պետք է վերագրել «Մանգաղ»֊ի այս օրվա առաջնորդողին:

—Իսկ ես կարծում եմ, որ եթե անհաջողության հանդիպի, դրա պատճառը այդ առաջնորդողը պիտի լինի։

— Կտեսնեք։

Այս վերջաբանով բաժանվեցան երկու բարեկամները, և նրանցից յուրաքանչյուրը ուղղվեցավ դեպի յուր պաշտոնատեղին։

Սարյանը Թորոսյանի գրասենյակում գտավ միայն հաշվապահին, որը գլխակոր յուր հաշիվներն էր գրում։ Թորոսյանը դեռ չէր եկել, նա շատ անգամ էր ուշանում, բայց գանձապահ Թաղարյանի բացակայությունը երիտասարդի ուշադրությունը գրավեց, որովհետև նա ավելի ճշտապահ էր և ամեն օր միևնույն ժամին նստած էր լինում դեղնագույն փայտե սեղանի և երկաթե մոխրագույն սնդուկի աոաջ՝ ի բացառյալ այն օրերը, երբ հիվանդ էր լինում... շատ քեֆ անելուց։

— Չլինի՞ թե նա դարձյալ հիվանդացավ,— մտածում էր Վահանը,- չլինի՞ ճանապարհը մտաբերեց. բայց վերջին ժամանակ նա օրինավոր էր պահում իրեն, թե հիվանդացած էլ լինի, անշուշտ քեֆ անելուց չլինիլ այդ։

Եվ երիտասարդը րոպե առ րոպե սպասում էր նրա գալստյան, կամ գոնե այն ծառային, որը նրա հիվանդ լինելու լուրը պիտի բերեր։

Բայց ինչո՞ւ նա այսօր այդքան տենչանոք սպասում էր գանձապահին, մի՞թե, արդարև, նրա անձնավորությունը կամ առողջ ու հիվանդ դրությունը հետաքրքրում էր իրեն․ բնա՛վ:

Նա շտապում էր լսել նրա կարծիքը յուր հոդվածի և խմբագրական առաջնորդողի մասին։ Նրա սիրտը պաշարել էր մի գաղտնի երկյուղ, նա կարծում էր թե՝ Թորոսյանը անպատճառ պիտի զայրանար յուր դեմ, և, ո՞վ գիտե, ինչ վնասավոր որոշում պիտի անե յուր համար։ Ուստի ցանկանում էր ժամ առաջ լսել գանձապահի կարծիքը։ Չէ՞ որ նա տասը երկար տարիներ էր, ինչ ծառայում էր Թորոսյանին և նրա բնավորությունը քաջ ուսումնասիրած էր։ Հետևապես այս դեպքում կարող էր ուղիղ գուշակություն անել թե՝ արդյոք