Էջ:Muratsan, vol. 3.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք մի ինչ- որ սարսափելի բան են պատրաստում բոլոր վաճառականների դեմ:

— Ի՞նչ, ի՞նչ,— հետաքրքրությամբ հարցրեց նախագահը։

— Կամենում են բոլոր գործակատարներին գրգռել և վերկացնել մեր դեմ։

— Ի՞նչ եք ասում...

— Մի՞թե...

— Ա՛յ անօրեններ... սկսեցին բացականչել այս ու այն կողմից:

— Ո՞ւր է այժմ այդ թուղթը,— Թորոսյանը՝ կամենալով՝ հավաստիանալ, թե որքան ճիշտ էին յուր գանձապահի տված տեղեկությունները:


Ահա՛, այստեղ. — այս ասելով «ինտելիգենտը» հանեց Նադիրյանի և Սարյանի կազմած ծրագրի մի օրինակը և տվավ Թորոսյանին։

Վերջինս դիտեց ծրագիրը, համոզվեց, որ մի քանի ժամ առաջ գանձապահի բերած թղթի օրինակն է. մի գաղտնի հոգոց հանեց, որին հաջորդեց ներքին վրդովմունքը և ապա ծրագիրը հանձնեց նախագահին։

Բոլորը հետաքրքրությամբ վրա թափվեցան տեսնելու համար, թե ի՞նչ թուղթ է այդ, որով գործակատարները «սարսափելի բան» պետք է պատրաստեին վաճառականների դեմ։

Որպեսզի գրվածքի բովանդակությունը բոլորին հասկանալի լիներ, նախագահը հանձնեք ծրագիրը «գործակատարների թշնամուն»՝ խնդրելով կարդալ ի լուր ամենի։ Վերջինս կարդաց ծայրե ի ծայր. մութ կետերը բացատրեց և իրենից էլ մի քանի լուսաբանություններ ավելացնելով՝ ամենքի վրա երկյուղ ու սարսափ ազդեց։

Աղմուկն ու շշուկն ընկավ ժողովականների մեջ։ Նախագահը սպառնալիքներ էր որոտում. «տակառաձևը» ձայնակցում էր նրան. Թորոսյանը երդվում էր, որ երկու րոպեից ետ պիտի վռնդե Սարյանին․ «նիհար» առևտրականը աշխատում էր սփոփել նրան. «ինտելիգենտը» ձեռքերը շփում էր՝ խոստանալով, որ դեռ ուրիշ գաղտնի թղթեր էլ պիտի գտնե. «գործակատարների թշնամին» խորհուրդ էր տալիս գտնել գաղտնի