Էջ:Muratsan, vol. 3.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինել այդ մոռացկոտ այրիին, որը մի օր յուր ամուսնուն սպառնում էր, թե թույն կխմեմ, կրակը կընկնեմ, եթե դու մեռնես։

— Էհ, ուրեմն ի՞նչ հասկացանք դրանից, կանա՜յքն են շուտ մոռանում իրենց ամուսիններին, — հարցրեց տանտիրուհին ժպտալով։

— Ինչո՞ւ համար միայն կանայք. չէ՞ որ պ. Սեղբոսյանն էլ այս երեկո է պսակվում, — նկատեց հյուրերից կինը։

Բայց և այնպես, ո՞վ է ավելի շուտ մոռանում, կամենում եմ, որ այդ հարցը վճռվի, — կրկին հարցրավ տիկինը։

— Նա, ով որ ավելի ուշ է մեռնում, — նկատեցի ես, և հյուրերը համաձայնվեցան ինձ հետ։