Էջ:Muratsan, vol. 3.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ա

ՆՈՐԱՎԱՐՏ ԳՈՐԾՈՂՆԵՐԸ

188* թվականի հունիս ամսում Վահան Սարյանը յուր ընկերակիցների հետ միասին ստացավ թեմական դպրոցից ավարտման վկայականը։ Այժմ արդեն նա ազատ մարդ էր, և եթե ինքն իրեն հավատար, մի փոքր էլ ուսումնական: Այդ երկու առավելություններով ապահովված նա մտնում էր սովորական մարդկանց աշխարհը։ Ինչե՞ր պիտի պատահեին իրեն այնուհետև, ի՞նչ բախտ և ճակատագիր էր սպսում նրան՝ նա չգիտեր և դրա մասին էլ չեր մտածում, բայց թե ինչե՜ր պիտի գործեր ինքը, ահա այդ խնդիրը զբաղեցնում էր նրան:

Աշխուժոտ ու կրակով լի երիտասարդ, աշխատելու ծարավ, նեղություններից չվախեցող, հայրենակիցների սիրույն անձնվեր, նրանց հառաջադիմությանը նախանձախնդիր, նրանց վշտերին կարեկից — այդ Վահան Սարյանն էր։ Նրա ականջների մեջ դեռ հնչում էին սիրելի տեսչի մեղմ ձայնով խոսած վերջին խրատները. — «Ուր որ գնաք, ուր որ լինիք, սիրելիներս, մի՝ մոռանաք, որ դուք ամենքդ հարազատ եղբայրներ եք ու զավակներ մի թույլ և ուժազուրկ