Էջ:Muratsan, vol. 3.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թիֆլիս,— հարեց իսկույն տիկին Գոհարը, դստեր միտքը հասկանալով.— եթե նա կարող է գործել, ես արգելք չեմ լինիլ նրան։

— Ազնիվ և բարի մայր եք,— ոգևորված բացականչեց երիտասարդը,— ուրեմն կաշխատեմ, որ ձեր այդ գեղեցիկ ցանկությունն իրագործվի» — Եթե աշխատեք, շնորհապարտ կլինեմ ձեզ, ինչպես որ էլ եմ իսկապես,— անուշ ժպտալով պատասխանեց օրիորդը:

— Անպատճառ կաշխատեմ,— ասաց երիտասարդը և ապա յուր հրաժեշտի ողջույնը տալով, որդիական սիրով համբուրեց տիկին Գոհարի աջը և ջերմությամբ օրիորդի ձեռքը սեղմելով՝ հեռացավ։

Մի քանի քայլ փոխելուց ետ, երբ նա գլուխը դարձրեց, որ վերջին անգամ յուր բարեկամուհիներին ողջունե, տեսավ, որ օրիորդի աչքերում թաքչող արտասուքի կաթիլներ են փայլում...

Երիտասարդի սիրտը հուզվեց. քիչ էր մնում, որ նա ոտքերը կասեցներ կամ մի անպատեհ շարժումով սրտի հանկարծական հուզումը հայտներ, բայց խելքը հաղթող հանդիսացավ, և նա միայն մի քաղցր ու խորհրդավոր Ժպիտով պատասխանեց թաքչող արտասուքին և հեռացավ։

Ե

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ

Մեղմով փչող քամուց կտավե ծածկոցներն ուռցրած, ինչպես փոքրիկ առագաստավոր մակույկներ, շարունակ օրորվելով, դանդաղելով և ամեն մի քար ու խճի պատահելուց բարձրանալով ու գետնի վրա թրխկալով՝ առաջ էին գնում Բեյլուցի թուրքերի ապրանքով և ուղևորներով լի ֆուրգոնները (բեռնակառք)։ Քառալուծ ձիերի վզերից ու քունքերից կախված բազմաթիվ բոժոժներն անվերջ ու միատեսակ ղողանջում էին՝ ուղևորներից ոմանց ձանձրույթ և