— Ի՜նչ զորություն պիտի ունենա, եթե մեջն ընկնես, կքշի կտանի էլի:
— Էհ, ուրեմն, ամենից մեծ գիրքը մոռացել ես կարդալու:
—— Ուրիշ ինչ պետք է կարդայի,— հարցրեց երիտասարդը:
— Պետք է կարդայիր այն, որ Քռի մեջ մարդ կուլ տվող ձկներ կան, եթե Քռից անցնողն այս ափից սկսած մինչև մյուս ափը հասնելը մեկ գլուխ ծիծաղում է, նրան չեն մոտենում. իսկ եթե մի րոպե լռում կամ քեզ պես տխրում է, իսկույն վրա են վազում ու կուլ տալիս նրան: Վահանը և ընկերները սկսեցին ծիծաղել:
— Այստեղ մի ծիծաղիր, բարեկամ, ծիծաղդ կվերջանա,— խոսեց կրկին շիրաջ-Մանասը:
— Դու որ ինձ հետ ես, չի վերջանալ,— պատասխանեց երիտասարդը։
— Իսկ եթե վերջանա, գիտե՜ս ինչ պիտի անես,— մեջ մտավ մի ուրիշ ուղևոր:
— Ռչ չգիտեմ:
— Պետք է ձեռքումդ մի իշի ծնոտ ունենաս, որ ձուկը վրա վազելուց բերանը խրես:
— Հա, հա, տղերք, մի իշի ծնոտ անպատճառ գտեք, որ մեր Վահանը Քուռն անցնելուց ձեռքումն ունենա,— վրա բերավ շիրաջը մի առանձին լրջությամբ։
— Գտեք, բարեկամներս, գտեք, իշի ծնոտը միշտ հարկավոր է, եթե Քռի վրա մարգ կուշ տվողներ չպատահեն, ուրիշ տեղեր անպատճառ կպատահեն,— փիլիսոփայորեն նկատեց Վահանը։
— Ա՛յ, հիմա հավատում եմ, որ ուսումնական ես,— ասաց շիրաջ֊Մանասը.— երևի Սամփսոն մարգարեի պատմությունը կարդացել ես։ Տեսնո՜ւմ ես, եթե նա էլ գրպանում իշի ծնոտ չունենար, փղշտացիները նրան կուլ կտային:
— Սամփսոնը մարգարե չէր. բայց դու որտեղի՜ց գիտես նրա ու նրա թշնամիների անունը,— հարցրեց Վահանը զարմացած:
— Հեր օրհնած, դու հենց կարծում ես թե իմ գինետնում