Էջ:Muratsan, vol. 3.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փափախներով, շարիշար նստած, վայելում են խորտիկներր, սարըցի կամ թարաքյամա թուրքերը և նրանց հետ էլ երբեմն դուռնուկցի կամ բոլնիսցի հայեր։

Մի ուրիշ տեղ հացթուխները ծխից ու մխից սևացած կրպակներում, արյուն֊քրտինք մտած խմոր են հունցում, լավաշներ են թխում և հարյուրներով կախում կրպակի աուջևից կապած թոկերի վրա և կամ հետզհետե հավաքելով դարսոտում նրանց ալյուրոտ ու փոշոտ թախչաների վրա։

Հենց այդ խոհակերոցների և հացթուխների արանքում զետեղված են սափրիչները, ածելած երեսներով, մեջքերին գոտիով պրկած և կապանների պոչանման թևերն ուսերի վրա։ նրանց ամեն մեկի առաջ նստած է մի թուրք, կամ գեղջուկ հայ, որ կարմիր գոգնոցն առջևից կապած, օճառի փրրփուրով երեսը պատած, սափրել է տալիս իրեն և ածելիի ամեն մի քերելուց հեծում ու մրմնջում է յուր մտքում շարունակ հայհոյում կոպիտ սափրիչին։

Դրանց դիմաց նստած են թուրք կոշկակարներր կամ փինաչիները, որոնք զբաղված են քոշեր կարելով կամ կարկատան անելով։

Մեկը դաբաղի կաշին առջևը ձգած ձևում է, մյուսը կտրած քոշերին կաղապարներ է խփում, մի ուրիշը կաշվի կտորը մի կողմից ատամներով և մյուս կողմից ձեռքերով բռնած ձգում ու ձգձգում է, և ապա առաջը դրած կոճղի վրա ձգելով պղնձե թակով ծեծում է, աշխատելով երկարացնել կամ ամրացնել նրան։

Վերջապես այդտեղ են և պարսկական քաղցրեղեններ վաճառողները, իրենց նոնղուլների, հալվաների, արբինաբաթների և մաջյունների հարուստ, պաշարով։

Պակասը լրացնում են աթտարները (մանրավաճառ) և մսագործները, որոնց խանութների առաջ միշտ խմբված է լինում թե՛ քաղաքացի և թե՛ գեղջուկ հաճախորդների խայտաբղետ բազմություն։

Քաղաքի այս մասում ընդանրապես մարդիկ ապրում են ավելի երջանիկ, քան թե ուրիշ մասերում, որովհետև ամեն ոք վարվում է յուր փողոցի հետ այնպես, ինչպես ինքն է կամենում։ Իսկ սա քիչ բան չէ ազատասեր ժողովրդի