Էջ:Muratsan, vol. 4.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Տավուշ բերդում և կամենում է ինձ տեսնել: Իսկույն ևեթ շտապում եմ Տավուշ։ Տեսնում եմ աղջիկս հոգեկան ծանր տագնապի մեջ: Հարցնում եմ հիվանդության պատճառը. և նա տանջվելով դառնապես արտասվելով պատմում է ինձ յուր դժբախտությունը...: Ի՞նչ անեի ես. չէ՞ որ է՛լ համբերելու տեղը չէր: Հասկացրի աղջկանս, որ չվրդովվի, եթե իմ և արքայի մեջ բռնկող մի պատերազմի լուրն իմանա։ «Այս միջոցը, ասացի, գործ եմ դնում ամուսինդ ուղղության բերելու համար, բայց արյունահեղություն չպիտի անեմ»։ Եվ այդ նպատակով էլ հենց Տավուշի մեջ կշտամբեցի թագավորին ամենածանր, նախատական խոսքերով և յուր երկիրն ավերելու սպառնալիք կարդալով նրան՝ հեռացա։ Ահա՜, այդ էր պատճառը, որ Գարդման հասնելով զորքերս ժողովեցի և եկա Ուտիքի մի քանի գավառները գրավելու։ Բայց որպեսզի համոզվես, թե ես այն ցույցն անում էի միմիայն թագավորին ուղղության բերելու նպատակով, կասեմ, որ թագավորը դեռ նոր էր յուր բանակը Շիրակից հանել, որ ես ծածուկ սովորեցրի Սյունյաց Սմբատ և Բաբգեն իշխաններին՝ գալ և իրանց կողմից հաշտության միջնորդ հանդիսանալ մեր մեջ։ Նրանց հետ միացել էիր և դու, այլև մի քանի ուրիշ իշխաններ։ Եթե մինչև ձեր հասնելը ինքս հնարներ գործ չդնեի ընդհարումը դիտմամբ ուշացնելու, Ախտյան գյուղի առաջ երկու կողմից էլ մեծ կոտորած պիտի լիներ։ Բայց դուք հասաք և գործն ուրիշ կերպարանք առավ։ Սյունյաց իշխանները ոչինչ չէին հայտնել ձեզ իմ գաղտնի նպատակի մասին, ուստի ձեզանից շատերն ա՛յն կարծիքին էին, թե Սահակ Սևադան փառասիրական ձգտումներից մղվելով է ապստամբել թագավորի դեմ։ Ես հարկավոր չհամարեցի հերքել այդ կարծիքը, որովհետև ավելի գերադասում էի այն, որ իմ դստեր դժբախտությունն անծանոթ մնա հայ իշխանական տներին և արքայի անունը չարատավորվի, քան թե ազատ լինիմ այն մեղադրանքից, թե փառասիրական ձգտումներ ունիմ։ Եվ ես հրապարակով մշտական հաշտության երդումն արի և դաշնագիր ստորագրեցի։ Այդ դուք բոլորդ տեսաք։ Բայց դուք չլսեցիք այն խոստովանությունը, որ Աշոտ թագավորն արավ իմ և Սյունյաց եպիսկոպոսի առաջ, և այն երդումը, որ նա երդվեց` թողնել հավիտյան Ասպրամ իշխանուհու հետ ունեցած