Էջ:Muratsan, vol. 4.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նաժիշտները գլուխ խոնարհեցին թագուհուն և «հանգիստ նինջ» մաղթելով նրան` հեռացան։ Թագուհին խոր շունչ քաշեց, որպես թե մի ճնշող ծանրությունից ազատված։ Ապա գիրքը դնելով նգույրի վրա և երեսը դարձնելով դեպի Սեդան, որ ձեռքերը խաչած կանգնած էր յուր սնարի մոտ, հարցրեց.

-Սեդա, դու լսեցի՞ր ի՛նչ ասաց Գոհար իշխանուհին։

-Այո, տիկին, լսեցի։

-Բայց հասկացա՞ր այն ակնարկությունը, որ քո թագավորին էր վերաբերում։

-Ա՛յն, որ ասաց, թե «բացակայում է Դվինի՞ց»։

-Եվ թե՝ «շարունակ շրջում է Ուտիքում»։

-Ո՛չ, թագուհի. նա Ուտիքի մասին ոչինչ չասաց։

-Ինչպե՞ս թե չասաց, ուրեմն ես սխալ լսեցի։

-Նրա բոլոր խոսքերը մի առ մի կարող եմ կրկնել. նա Ուտիքի անունը չտվավ։

-Ի՞նչ ես խոսում. ա՛յ կին, ուրեմն ես... բայց անկարելի է, ես հիշում եմ, որ նա Ուտիքի մասին էլ ակնարկեց։ Մի՞թե դու չտեսար, թե ի՛նչպես այլայլվեցա ես։

-Այո՛, սիրելի թագուհի, ես տեսա թե «թագավորի բացակայության» մասին իշխանուհու արած ակնարկությունն ի՛նչպես տակնուվրա արավ քեզ։ Բայց Ուտիքի մասին խոսք չէ եղել։ Երևի իշխանուհու ակնարկությունից դու այն ես եզրակացրել, թե իբր նա ասում է՝ «թագավորը բացակայում է մարաքաղաքից», որովհետև «ցանկանում է Ուտիքում լինել...»։ Եվ ահա՛ այժմ քեզ թվում է, թե վերջին խոսքը նույնպես լսել ես նրանից, բայց ես լավ հիշում եմ, որ նա այդ խոսքը չարտասանեց։

Դայակի դիտողությունը լուսավորեց թագուհու միտքը, նրա հիշողությունը բացվեցավ, նա զգաստացավ և միևնույն ժամանակ սաստիկ ամաչեց, տեսնելով, թե որ աստիճան ինքն անձնատուն է եղել յուր երևակայության։

Բացի այդ, նա մտաբերեց հանկարծ, որ ինքը Սեդայի հետ դեռ ոչինչ չունի խոսած յուր վշտերի մասին, ուրեմն ինչո՞ւ Ուտիքի վերաբերմամբ խոսում է այժմ այնպես ազատ, որ կարծես թե նրանից ծածուկ ոչինչ չունի այլևս։ Այդ հանգամանքը