Էջ:Muratsan, vol. 4.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


էր, որ նրանք լցված էին մարդակույտ բազմությամբ։ Երկարաբուն նիզակները, որոնք ճոճում էին լաստերի վրա, ցույց էին տալիս, որ եկողները նոր զորախմբեր են։ Պղնձե վահանները և բազմատեսակ զենք ու զրահները, որոնք փայլում էին այդ լաստերի վրա, մի առանձին սպառնական տեսք էին տալիս նրանց։

Բեշիրի զորքերն սկսան վախենալ. Նրանցից շատերը, մինչև անգամ, որոշեցին նահանջել կամ միանգամայն փախչել։ Որովհետև մտածում էին. «Եթե կռվող տորմիղը այսքան մեծ կոտորած է անում, ինչ կլինի մեր դրությունը, եթե օգնական լաստերն էլ հասնին»։ Իսկ այս վերջիններն ավելի բազմաթիվ էին։

Զորապետը նկատեց զորքի այդ խլրտումը և ավելի սկսավ խրախուսել նրանց, բայց յուր ձայնն այլևս չէր ոգևորում լքվածներին։ Իզուր նա գոռում և փրփրերախ նժույգն այս ու այն կողմն էր վազեցնում, երկյուղը հետզհետե պաշարում էր ամենքին։ Նրա համահարզներից մինը, մինչև անգամ, մոտեցավ և խորհուրդ տվավ նրան նահանջի փող հնչեցնել։

-Այդ հայերը, տե՛ր, մեծ պատրաստություն ունին,-ասաց նա զորապետին.-փոքրիկ տորմիղով մեզ դեմ խիզախելը միայն մի պատրվակ էր, որով նրանք կամեցան քաշել մեզ դեպի կռիվ և զբաղեցնել, զորավոր հարձակումը անշուշտ նոր պիտի սկսեն։

-Այդ եկողներին էլ կջարդենք մենք, -գոռաց զորապետը։

-Չենք կարող, որովհետև նրանց ուրիշները կհետևեն։ Երբ ես պատգամավոր գնացի թագավորի մոտ, նրա կղզին լիքն էր զորքերով, մենք պիտի խույս տանք կոտորածից, -պնդեց համհարզը։

Նրանք դեռ այս վեճի մեջ էին, երբ նետաձիգների մի խումբ, որ հանդիպակաց էր կռվող լաստերին, չկարողանալով այլևս դիմադրել նրանց` երես դարձրավ և սկսավ փախչել։

Բեշիրը կատաղած ու այլայլված արշավեց դեպի նրանց, բայց հուսահատ խուժանին դիմադրել չկարողացավ։ Սաստիկ հոսանքն առավ յուր մեջ նրա նժույգը և առաջ վարեց։ Մյուս