Էջ:Muratsan, vol. 4.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ վազելով փարեց նրան ջերմագին։ Հարազատների հանդիպումն այնքան սրտաշարժ էր և ուշագրավ, որ ստիպեց ոստիկանի պատգամավորներին սպասել մի առժամանակ բանակից դուրս, մինչև որ եղբայական սիրո հուզումն անցներ և սրտերը հանգստանային։ Ապա Բաբգեն իշխանը միանալով նրանց հետ` ներկայացավ թավագորին, որ ընդունեց պատգամավորներին բացօթյա և բոլոր յուր իշխանների ներկայությամբ։

-Ամիրապետի ոստիկանը, Նսըր ամիրան, շնորհավորում է մեր բերանով քո արքայական վերադարձը դեպի շահնշահիդ աթոռանիստը,-առաջ գալով խոսեց արքայի հետ պատգամավորության առաջնորդը.-ընդ սմին, ցանկանալով մշտական բարեկամություն հաստատել հզոր շահնշահի հետ, ամիրան խնդրում է մոռանալ ամեն գժտություն, որ տեղի է ունեցել մեր մեջ, ամեն քեն ու ոխ, որ առաջացել է ցավալի ընդհարումներից և դնել միմյանց հետ խաղաղության ուխտ` թե՛ ամիրապետի և թե՛ ձեր ժողովրդի շահուն համար։ Եվ ահա՛ յուր բարի դիտավորությունն ապացուցանելու համար, ոստիկանը հանել է բանտից Սիսական իշխաններին, որոնցից մինը յուր ազատ կամքով առաջնորդեց մեզ մինչև այստեղ, իսկ մյուսը, այն է` Սահակ իշխանը, պատվով ապրում է Դվնո մեջ, Հայոց թագավորների կառուցած ապարանքներում։ Այս ամենից հետո` ամիրան ուղարկում է շահնշահին արժանավայել ընծաներ, որոնց և խնդրում է ընդունել` իբր իսկական հավաստիք դեպի հայոց ազգն ու թագավորը ունեցած յուր անկեղծ բարեկամությանը։

Այս ասելով առաջնորդը նշան արավ և ընծայակիրները մատուցին արքային իրանց բերած ընծաները։

Թագավորը, թեպետ դժգոհ այս անակնկալ պատգամավորությունից, այսուամենայնիվ, ի պատիվ Բաբգեն իշխանի` սիրով ընդունեց նրանց, շնորհակալություն արավ ոստիկանի բարի դիտավորության և ղրկած ընծաների համար. ապա հրավիրելով պատգամավորներին քաղաք, խոստացավ նրանց` պատասխանել ամիրայի առաջարկության մի քանի օրից ետ։

Բայց այս նորությունն անախորժ տպավորություն արավ ինչպես իշխանների, նույնպես և զորքի վրա: Ամենքն արդեն