Էջ:Muratsan, vol. 4.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թիկնապահներով ելավ Շիրակից և ուղղվեցավ դեպի Վասպուրական։

Բայց դեռ չէր հասել Արծրունյաց ոստանին, երբ լուր հասավ նրան, թե Հովհաննես կաթողիկոսը վախճանվել է Ձորո֊վանքում։

Իշխանը սաստիկ վշտացավ այդ գույժն առնելով, որովհետև կաթողիկոսի մահվամբ մի քանի չարիքներ միասին էին առաջանում։ Առաջին` խանգարվում էր յուր մտադրությունը, որ էր Դվնո առումը և հադարացոց հալածումը։ Երկրորդ` կաթողիկոսարանն ու եկեղեցական կալվածները մնում էին Նսըրի իշխանության ներքո, որով բազմաթիվ վանքեր ու միաբանություններ ենթարկվում էին կարոտության։ Երրորդ` ինքը իշխանը զրկվում էր երդումից ազատվելու և յուր ընտանյաց գիրկը վերադառնալու հնարավորությունից, և չորրորդ` կաթողիկոսական գահը մնում էր Վասպուրականում և այդ առթիվ պիտի հառաջանային զանազան գժտություններ ու պառակտումներ և շարունակվեին, ո՛վ գիտե, քանի՜-քանի՜ տարիներ և ստեղծեին անշուշտ հակաթոռ կաթողիկոսություններ, որով և կազմալուծեին եկեղեցական իշխանապետությունը, որ առանց այն էլ հեռու էր նախանձելի վիճակ ունենալուց։

Այսուամենայնիվ իշխանն շտապեց Զորո-վանքը` ներկա լինելու կաթողիկոսի թաղման։

Վասպուրականի բազմաթիվ ժողովրդյան հետ միասին խռնված էին այդտեղ նաև նրա վանքերի հոգևոր հայրերը և գլխավոր եպիսկոպոսները։ Այդտեղ էր նաև Գագիկ թագավորը մեծամեծ իշխաններով և պալատական տիկնանցով։ Մարզպետունի իշխանը ներկայացավ Ձորո-վանքում իբրև Արարատյան իշխանապետության ներկայացուցիչ և Գագիկ թագավորն ընդունեց նրան արժանավայել մեծարանքով։

Երբ կաթողիկոսի մարմինն ամփոփեցին վանքի դամբարանում, Գադիկ թագավորը հրավիրեց Մարզպետունուն յուր արքայական ոստանը` Վան։

Այստեղ իշխանը մնաց մի քանի ժամանակ և ապրելով թագավորի արքունիքում` յուր իմաստության և ազնվական