Jump to content

Էջ:Muratsan, vol. 5.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, իրավ է, նա ապրեց այս ժողովրդի մեջ, բայց չսիրեց նրան, չխոսեք նրա լեզուն, չհարգեց նրա կրոնը։ Երբ ուսումն ավարտեց և աշխարհ մտավ, նա ամենից առաջ վազեց յուր շահի և փառքի ետևիք։ Եվ բախտը հաջողեց։ Նա դարձավ անվանի. մեծ գործեր կատարեց, մեծ պատիվներ ստացավ, բայց այդ մեծ գործերը չէին վերաբերում հայրենի երկրին, ստացած պատիվներից մաս չուներ «յուր» ժողովուրդը։ Նա ապրեց առանց հայրենիք ճանաչելու, առանց յուր ժողովրդի ցավերն իմանալու, առանց նրա վշտին գեթ հեռվից կարեկցելու, կամ մատի ծայրով նրա բեռը շարժելու։ Բայց, ահա, երբ մեռավ, հուշարարներն հիշեցրին և ժողովուրդը գոչեց.— «Դա իմ որդին է, ես մեծագրում եմ դրա արժանիքը»:

Բայց նա սուտ էր ասում։ Ժողովրդի մարդիկը գիտեին, որ հանգուցյալը յուր անունով, հռչակով ու փառքով իրանց չէր պատկանում, որովհետև նրա սիրտը երբեք չէ բաբախել իրանց համար։ Սակայն սնոտի փառասիրությունը՝ հավաքական կեղծավորության հետ միանալով՝ հանգուցյալին շինեց յուր արժանավոր որդի, շքեղ պսակներով նրա դագաղը զարդարեց, և կենդանության ժամանակ հոգվով ու սրտով օտարացածին մեռնելուց հետո հռչակեց հարազատ, ամփոփեց նրան յուր եկեղեցվո բակում, և ինձ, նրա ստախոս պսակին, տեղ հատկացրեց այս սուրբ տաճարում... վայ ինձ, վայ ինձ...

Վերջին բացականչության՝ դարձյալ միացան բողոքող հառաչանքներ։ Ապա խոսող պսակին հաջորդեց մի ուրիշը, որը նույն կերպով օդի մեջ կախվելով՝ շարժեց մետաքսյա ժապավենը և ասաց.

— Իսկ այստեղ ինձ վրա տես ի՞նչ են գրել: «Առաքինի բարերարին՝ երախտագետ հասարակությունը» — օհ, եթե իմանայիր, թե ո՞վ էր այն մարդը, որին տվել են ոչ միայն բարերար այլ առաքինի անուն: Սա մի թշվառ էակ էր մարդկային հոգով կատարելություններից զուրկ: Աշխարահային հաջողությունները բերել էին նրան մեծ հարստություն, իսկ դրա փոխարեն՝ զրկել նրան խղճից, ամոթից և կարեկցության զգացումից: Աղքատին տեսնելուց՝ նա փակում էր աչքերը, ընկածին պատահելուց՝ կոխում էր ու անցնում: Արհամարհում էր եղբորը՝ եթե անկարող էր տեսնում նրան և