Էջ:Muratsan, vol. 6.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հալբաթ կոր (իհարկե) հանգիստ ա,— ծիծաղեց վարժապետը։

— Ինչո՞ւ ուրեմն չեք գալի։

— Իա գեղի վարժապետը ո՞րդիան կարա կաոքի փող տալ։

— Ի՞նչ փող, ես փող չեմ ուզում։

— Իա ո՞նց։

— Հենց այնպես, ձրի։ Ես, միևնույն է, կառքի փողը պիտի վճարեմ, շատ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ինձ ընկերանաք։

Վարժապետը քաշվում էր և չէր կամենում երիտասարդի առաջարկությունն ընդունել։

— Ա շա՛շ (ապուշ), խի՞ ես մաթ մնացել (զարմացել), լավ բանը գլուխդ վե՞ր չունում, — նկատեք վարժապեաին ղազախեցի ծանոթներից մինը։

— Դե խի՞ չի վեր ունում, ասո։մ եմ, ծանդրություն չըլեմ աղի հմար։

— Ոչինչ, ծանրություն չես լինիլ, գնանք,— ասաց Կամսարյանը և իրեղենները հանձնելով բեռնակրին, աոաջ անցավ:

Մարդուկը հետևեց նրան։

Կառապանը, որ մի քանի վայրկյանում արդեն «կալասկեն» լծել, բերել էր կալարան, ժողովեց իսկույն Պետրոսի իրեղենները և կառքի ետքին ու առաջին դարսելով, սկսավ ամրացնել։ Ապա իմանալով, որ վարժապետն ևս ընկերանում է «աղին», նրա խեղճ կապոցն էլ տեղավորեց մի խորշում։ Հետո բարձրացավ յուր նստատեղը, ասաց.

— Ես իմ աստոծը, աղա, լավ րնկեր ես վե կալել, արժանավոր մարդ ա, ըտենց ընկերի հետ գնացած ճանփան էլ բարի կըլնի։

—Հապա ես վատ մարդ կընկերացնե՞մ ինձ,— պատասխանեց Կամսարյանը և կառք բարձրացավ։

— Տեսնո՞ւմ ես, վարժապետ, լավութինը կորչում չի,— նորեն խոսեց Օվանեսը,— դու որ ինձ հմար բարեխոս չէիր ըլել, աստոծ էլ քե էս բանին ռուստ չէր բերիլ, փուրգոնի ճռճռոցից ազատվեցար, ութ աբասին էլ մնաց ջեբումդ։