Րևան էլ եմ ըլել, Բաքու էլ, Թիֆլիզ էլ։ Վերջն ամեն տեղից զզվել եկել եմ էս գեղը մտել իմ շինած կոկալի (խրճիթի) տակը, թե ինչ ա, մի քիչ դինջ ապրեմ էս հալալ ու սայա (արդար և պարզ) մարդկանց հետ։
«Դու որ ըրմանում (զարմանում) ես, թե մենք ո՞նց ենք կարում էս ախոռներումն ապրիլ, ես ըսկի ըրմանում չեմ քո ըրմանքի վրեն. չուն քաղքի սիրուն տներումը ծնված, փափուկ ապրած, փափուկ մեծացած տղան ո՞նց կարա գիտա թե էս ախոռներումն էլ ապրիլ ա ըլում: Ամա դե ես, որ տենում եմ, թե գյուղացին ո՛նց ա գործ շինում, ո՛նց ա ըռավոտից ինչկլի րիկուն քար ու քոլին կպչում, հողի հետ կռիվ տալի, արևի տակ քրտնում, ես կարամ ասիլ, որ էն թահր նեղութին քաշողի հմար էս ախոռնին էլ շատ են։ Չուն վաստակած ջանը, թիլացած ոսկրներր դինջացնելու հմար, ամարաթ (ապարանք) չի պետք. բավական ա, որ մի ծածկած քյունջ ըլի ու էդ քնջումը մարդ իրան փրտակի (ծածկի), միան էնքան ըլի, որ թոռ ու թացը չնեղեն, յա չէ քամին քրտնած մեջքը չսառցնի։ Ըստեղ ոնց որ տղամարդը, ընենց էլ կինարմատը սաղ օրը գործ են շինում, չուն ցավերնին շատ ա, կարիքնին մենծ, պտի անեն որ ապրեն, ծերը ծերին հասցընեն, չանողը կմնա սոված, նրան ոչ աստոծ, ոչ էլ բանդան հաց կտա։ Դրա հմար ա, որ ըստեղի մարդը տան սիրունութենի, յա կարգ ու սարքի վրա մտածում չի, չուն սոված փորի հմար ամենից առաջ հաց ա հարկավոր, տկլոր ջանին էլ մի կտոր կտավ։ Դե մարդ որ էդ էրկու բանը զոռով ըլի ձեռք բերում, էլ ուրիշ բանի վրա ո՞նց կարա մտածիլ:
«Ա՛յ, ուրիշ ա ձեր քաղքի բանը. ընտեղ փողը չիր ա (չոր միրգ, այսինքն՚ առատ), էնքանը բիրդան (միանգամից) ո՞նց են հվաքում, գիտում չեմ, միան էս կա, որ մինը թե աշխատում ա, տասը մուֆթա են ուտում, ո՛չ ջափա կա, ոչ նեղութին։ Մեր տեղը թե որ կնիկը մարդու դադար (չափ) չըքրտնի, տանը կեսը կմնա սոված, ամա ընդի կնանիքը դիփ պարապ են ման գալի։ Ձեր էն Սադարի (փոխարքայի) տան ռաջի քուչեն չըկա՞, ընդեղով շատ եմ անց կացել։ Էդ քուչեն ըռավոտից ինչ կըլի րիկուն ման եկողով լիքն ա ըլում․ մարդ որ մտիկ ա տալի, մնում ա ըրմացած, թե բա էս մարդիկը բան ու գործ չունե՞ն, էս խի՞ ըսենց պարապ ման են գալի։