— Տեսնո՞ւմ ես,— մատնացույց արավ Պետին աշխատողների վրա,— սրանք Ավանանց րեխեքն են։ Հեր` մենծ տղի հետ հրեն հանդումը ուրիշի հունձն ա անում, թե ինչ ա, կարա մի քանի շահի տուն բերել, ըստեղ էլ կնիկն ու աղջկերքր իրանց կալն են կալսում։ Չորսն էլ կինարմատ են, էն պստիկն ա տղա. ամա դե դիփ էլ տղամարդի բարերար գործ են շինըմ։ Հենց դիտում ես հեշտ բան ա էս կեծ արևի տակին սաղ օր կաղնիլն ու պտիտ պտիտ անի՞լը։ Ձեր խանըմներից (տիկիններից) մինը, թե որ հինդ մնուտ էս կամներից մնկ վրեն մնա, գլուխը շուռ կտա, տափը կպրանի (վայր կընկնի)։ Հրես դու էլ տմարդ ես, ամա կարում չես տաքին դիմանալ, զոնդիկը բռնել ես, որ արևով չընկնես։ Ամա էն չաղ հել աղչկերքը, տե՜ս, ըսկի այնումընին (հոդերնին) ա, ուրախ-զվարթ իրանց գործին են։ Էս ա, երկու սհաթից ետը բանը քութահ կանեն (կվերջացնեն), Ավանն էլ տղի հետ հանդից կդառնա երկսով, յա իրերով, եղանը ձեռք կառնեն, դարմանը քամուն կտան, մութը հլա չընկած, ցորենը տուն կբիրեն, դարմանը մարաքը կածեն, իրանք էլ կգնան ասծու տված մի կտոր հացը կուտեն ու կքնեն: Հմի ասա տենամ, ըռավոտից ինչկլի իրիկուն բանած, վաստակած էդ խալխի հմար շատ հարկավոր ա, որ ամարաթ չունեն, յա չէ փափուկ կողինը, որ միջումը քնեն։ Այ, հենց էս կտրանը, յա չէ տանը տափի վրեն, մի խսիր են գցում հու պրանում, դժարն էն ա, որ աչքը հուփ կայան (փակեցին), ընենց դինջ քնում են, որ ասես դրախտումն են։ Ամա ձեր տեղը, էն ամարաթների միջումը շատերը կարում չեն թե դշերը քնեն, փափուկ կողինքումը տապակ-տապակ են գալի։ Էդ նրա հմար ա, որ գործ չեն շինում, ջանքներին ջափա (նեղություն) չեն տալի, թե ինչ ա, մի քիչ էլ ա հոգնեն, անուշ քնի համ տենան։ Հմի դու կասես թե ըստոնք էլ էդ ա մինջա (մի հատ) կալ ունեն, ըսօր կպըրծնեն, էգուց էլի պարապ են։ Ամա դե դհե չի։ Այ, ըստեղ համեցեք, ուրիշ բան շանց տամ։
Էջ:Muratsan, vol. 6.djvu/251
Արտաքին տեսք