Էջ:Muratsan, vol. 6.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԶԱՔԱՐԵ.— Տեր տաճարապետ, քո քարոզը գեղեցիկ կհնչեր մի կուսանոցում, բայց դու նստած ես զինվորների հետ։

ՈԻՄԵԿ.— Ճշմարիտ զինվորը չի վհատիլ իմ խոսքերից։
ՋԱԼԱԼ.— Որպեսզի չվհատի նաև սուտ զինվորը, ապա վարի՛ր պաշտոնդ առանց փիլիսոփայելու։
ՈԻՄԵԿ.— Բյուր ներողություն, մեծ իշխան։ (Ծառաներին) Մատռվակնե՚ր, լցրեք բաժակները գինով (բաժակը ձեռին՝ տեղից բարձրանալով և հանդիսականներին դառնալով): Բարեկամներ, խմենք այժմ մեր սիրարժան հարսի և հարգարժան փեսայի կենացը. մաղթենք իշխանազուն ամոլներին երկար կյանք, մշտավառ սեր, անսպառ երջանկություն...
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ.— Կեցցե՜ն իշխանազուն ամոլները։
ՈԻՄԵԿ.— Եվ երջանիկ սիրահարները։ (Երաժիշտներին): Երաժիշտներ, ձայնակցեցե՛ք մեր ուրախությանը։ (Երաժշտությանը նվագում է):



Խումբը երգում է

Երբ ծագում է մեզ արևը լուսավոր,
Հայ տղաներ, սթափեցեք ձեր քնից,
Լծեք եզինք, առեք գութանն ու արոր
Եվ փութացեք դաշտը հերկել ցողալից։
Իսկ երբ հեռվից մեր թշնամին երևի,
Հայ տղաներ, թողեք արորն ու եզինք,
Հարձակվեցեք թշնամու դեմ կատաղի,
Կռվեցեք քաջ և փրկեցեք հայրենիք։


ՈԻՄԵԿ.— (դաոնալով դեպի Պապաք) Պապաք իշխանը լուռ է և տխուր։ (Հանդիսականներին): Բազմականներ, ո՛վ արդյոք ձեզանից կարող է պատճառն ասել, թող խոսե, ես նրան մի զտարյուն նժույգ կընծայեմ։