Էջ:Muratsan, vol. 6.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀԱՄՏՈՒՆ.— (ետ քաշվելով) Քեզ հայհոյողների թիվը կամենում եմ պակսեցնել, տե՛ր։

ՊԱՌԱՎ.— (ինքն իրեն) Վա՛տ և խաբեբա։
ԲՈՒՐԱ.— Արևս վկա, իմ հոր պալատում դեռ մինչև այսօր քեզ չափ հավատարիմ մեկը չտեսա։
ՀԱՄՏՈԻՆ.— Մարմնավոր իշխաններին հավատարիմ լինել մեր կրոնն է մեզ պատվիրում։
ԲՈՒՐԱ.— (հեգնությամբ) Քո հայրենակիցների մեջ, երևի, միայն դու ես այդ կրոնը պաշտում։
ՊԱՌԱՎ.— Միայն դա՛ է, որ անարգում է այն։
ՀԱՄՏՈԻՆ.— (կատաղի հայացքով) Լեզո՛ւդ, անզգամ պառավ։
ՊԱՌԱՎ.— Պիտի անիծեմ քեզ, մինչև իմ վերջին շունչը։
ՀԱՄՏՈԻՆ.— Այդ շունչը երկար չի տևիլ:
ԲՈՒՐԱ.— Ուրեմն մի՛ վշտացնիր նրան, իշխան։


ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն և Ջոլա


ՋՈԼԱ.— (մտնելով) Բուրա, դու անծանոթ էիր հայի կամակորության։
ԲՈՒՐԱ.— Այստեղ մի փոքրիկ օրինակը տեսա։
ՋՈԼԱ.— Ավելի մեծը պիտի տեսնես։
ԲՈՒՐԱ.— Ի՞նչ է պատահել։
ՋՈԼԱ.— (դեպի ետ նայելով) Աբու, այստե՛ղ արի։
ԲՈՒՐԱ.— (անհամբեր) Ջալալն իմ առաջարկությունը մերժեց։
ՋՈԼԱ.— Բավական չէ մերժումը։
ԲՈՒՐԱ.— Հապա՞։
ՋՈԼԱ.— Իսկույն կլսես։