որոնք փախչելու փոխարեն՝ միջամուխ են լինում թշնամիների մեջ): վերջապես Ջալալը երբեք չէ կամենւմ, որ նրան Համարեն ճգնավոր: Գանձասարի յուր շինած եկեղեցվո արձանագրության մեջ նա անվանում է իրեն՝ ինքնակալ բարձր և արցախական աշխարհի և թագավոր ի հոգնասահման նահագնի.— նրա կին Մամքանը Վաճառու եկեղեցվո խաթունը` մի ուրիշ արձանագրության մեջ՝ կոչում է իրեն դուստր ինքնակալ իշխանաց իշխան Ջալալա և այլն։
Այդ մեծագոչ անվանումները կարծես բավական բնորոշում են Ջալալյաններին և ապացուցանում, որ նրանց ընտանիքը շատ հեռու է եղել «ճգնավորների ընտանիք» լինելու կամ հռչակվելու մտքից։
Նույնիսկ Ջալալի մեծածախ եկեղեցի կառուցելը չէ ապացուցանում նրա քաջությունից զուրկ լինելը. նախ այն պատճառով, որ նա եկեղեցին կառուցել է յուր հոր Վախտանգ Իշխանի կտակի համաձայն և երկրորդ, որ մեր թաղավորներից և իշխաններից շատերը մի ձեռքում միշտ ունեցել են խաչ և մյուսում սուր։ Դրանցից շատերն են վանքեր և եկեղեցի կառուցել և ընդսմին մեծամեծ պատերազմներ մղել թշնամիների դեմ։
Միայն մի կետ մնում է մինչև վերջը անհասկանալի։ «Այս երկարակեցությունը («Ռուզան»-ի) պետք է յուր հիմնական պատճառներն ունենա», ասում էր պ. Լ յուր քննության սկզբում և ապա գտավ, որ պիեսն ունի այդքան շատ թերություններ։ Ուրեմն ի՞նչ. տրամաբանորեն պետք է հետևցնել թե՝ այդ թերություններն էին «Ռուզանի» երկարակեցության պատճառը։
Եթե այս ճիշտ է, այն ժամանակ, իրավ որ, զարմանալի ժողովուրդ են հայերը, որոնք միայն վատ գրվածքներն են երկար ապրեցնում իրենց մեջ։ Այդ հաշվով պետք է որ մեր մյուս պատմական պիեսները ևս երկար ապրեին. հապա ինչո՞ւ մեռան։
Գալով պ. Լեոյի իմ լեզվի մասին արած դիտողությանը, ես արդեն բավական եմ համարում նրա այն վկայությունը,