Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի զվարճանա մեր երջանկւոթյան վերա, քան խանդակաթ մոր սիրտը. կա մի ուրիշ գիրկ, որ այնքան ջերմությամբ, այնքան անկեղծությամբ փայփայե քեզ յուր մեջ, քան մի մոր գիրկը, կա մի ընկերակցություն, որ այնքան սիրալիր և հաճոյական լինի քեզ համար, քան քրոջ և եղբոր ընկերակցությունը. և ով որ պաշտում է յուր իդեալը այսպիսի ընկերության մեջ և նրա հաճությամբ, նա կրկնապատիկ երջանիկ է...

Մի քանի խոսք էլ գործի մասին։ Թանդորյանցի ուսումնարանի խնդիրը վերջացավ։ Եպիսկոպոսն ու Աղայանցը կանչել են այն քահանա-տեսչին և նրա հետ վերջացրել այսպես. Դու կունենաս շաբաթական 18— 24 դաս. դասը` 30 ռ. այնպես որ, թե 18 դաս կվերցնես, կստանաա 540 ռ. թե 24 դաս` կվերցնես— 720 ռ.։ Ւհարկե այդ դեպքում դու կնայես քո ուժերիդ։ Տեսչությանը առայժմ նպատակահարմար չէ համարվիլ, որպեսզի քո մուտքդ խռովությամբ չլինի, որ կարող էր անախորժություններ ծնեցնել, որ մեզ հաճելի չէ դեռ, հատկապես, որ ամրանա այդտեղ և հետո ամեն բան հեռու է: Կարելի է այնպես անել, որ քահանան հենց ինքը քեզ վերա թողնե այդ պաշտոնը յուր հոժարությամբ։ Դեռ տեսնենք։ Այն դպրոցի բակում էլ մի մաքուր բնակարան կա, Աղայանցն ասել է քահանային, որ աչքի առաջ ունենա ձեզ համար պատրաստելու, բայց ես դեռ չեմ գնացել տեսել, շուտով կգնամ։ Ավետի մասին Աղասին խոստացավ ուղղակի խոսել դպրոցի կառավարչին հետ, տեսնենք. այն գրքերի ցուցակն էլ կղրկեմ. տիկ. Նատալիան երեխաների հետ ամսույս 13 -իս գնացել է Ծղնեթ. մենք դեռ չենք գնացել։ Լրագրի մասին աշխատում ենք։ Կաթողիկոսական ոչինչ նորություններ չկան, նույնպես ազգային։ Ներսիսյան դպրոցի բոլոր կազմակերպությունը վռնդվում է տեսչից սկսած մինչև վերջը, մի քանի բացառությամբ։ Արասխանյանցի համար ասված է (վճռի մեջ) ոչ միայն ավելորդ և վնասակար է նրան աշակերտների մեջ պահել։ Խեղճ «տվածները» այժմ աշխատում է հաստատել, որ երեքը երկուսից շատ է։ Աղայանցը դեռ այստեղ է։ Սաստիկ շոգերը սկսվեցան. կրակ և հուր. բոլորը քաշվում 159