Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ամառանոցները։ Շատ ուրախ եմ, որ դու ժամանակին հեռացար։ Երկու խոսք էլ, վերջացնում եմ։

Քո գնած բաշմակների մասին ես բանակցություններ անել չեմ կարող. շատ լավ է դառել, որ մեկը պատռվել է և մյուսը փոքր է. ախր քո առած բանը ինչ կլինի. սաղ Թամամշովի քարվանսարան զվիր են եկել քո ձեռքից. անցյալ օրը մոտ 70 շկափչիկներ հավաքվել էին Դուդուկովի մոտ և քեզ Կովկասից աքսորելու համար համախոսական բողոք էին ներկայացնում։ Օխտը շահով մի ձեռք շոր կարող ես դու. քու ձեռքիդ մա՞րդ կդիմանա։ Կատինկի և Հայկանուշի նոմերներն ղրկիր նորը գնեմ և ղրկեմ. դու միշտ պարծենում ես քո էժան գնած մսովդ, որը երբեք խոշում չի ունենում, գրում ես, թե եկար և բոլորին հիվանդ գտիր։ Այդ բանը ինձ շատ տխրեցրեց. բայց թե ինձ գրել էին, որ առողջացել են։ Ինչ է պատահել, որ բոլորն էլ միանվագ հիվանդ են կամ ինչով, չես գրում։ Բայց հույս ունեմ քո գալդ բոլորին էլ կառողջացնե։

Հարգելի մամիդ, Կատինկին, Ավետին և Հայկանուշիդ հազար բարև։ Կարծեմ այս անգամ ձանձրացար, այդպես չէ՞, բայց, ոչինչ կանցնի։

Նամակի և ադրեսի համար գրիր, հարկ եղածն։

Քո Գրիգոր
Հունիս 22, ուրբաթ (առավոտ), Տփխիս, 1884

Սիրեցյալդ իմ.

Այս րոպեին մի անտանելի տխրություն ծանրացել է սրտիս վերա։ Ես այնքան տխուր եմ, որքան ամսույս 8-ին Ս…-յանի տանը, իմ հոդվածի առթիվ։ Հարցնում ես, թե ի՞նչ է պատճառը, իսկույն կասեմ։— Երազումս ամբողջ գիշերը քեզ էի տեսնում, բայց այնպիսի դրության մեջ, որը այս րոպեին էլ մտաբերելով սարսափում եմ. այդ դրությունը վերաբերում է այնպիսի դեպքի, որի մասին ես շատ ուշ կարող եմ քեզ մի բան ասել։ Իմ սիրտը ճմլվում է. ես կարծում եմ, որ դու