Էջ:Muratsan, vol. 7.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի լինեմ, որովհետև նա իմ մեջ ոչինչ, ոչինչ չէ թողել, որ չհայհոյե, չնայելով, որ ես նրան միշտ ազնվությամբ, քաղաքավարությամբ և քնքշությամբ եմ պատասխանել, նուչնիսկ այս վերջին անգամները։ Եվ թե գոնե նա յուր բռի կոպտության մեջ մի ճշմարտություն, մի անկեղծություն ունենար, հոգ չէ. նրա մեջ ամեն բան փայլող և սուտ է։ Ես նրան նամակ եմ գրել։ Նա ճարպիկությամբ ծրարի ներքի կողսը քանդել է, նամակս կարդացել, մեկ էլ նորեն կումի-արապով կպցրել, որը այնպես անշնորհ է կպցրել, որ երևում է և հետ դարձրել ինձ, վրան էլ գրելով. «Ես փողոցի մարդիկներից նամակ չեմ ընդունում և հետ եմ դարձնում։ Բայց թե ձեր ինձ ձանձրացնելու պատճառն այն է, որ ես ձեզ ներեմ. ես ձեզ ներում եմ Ս. Չ.»։ Առաջին` այդ գրածի մեջն իսկ դու ցույց ես տալիս, թե ով է փողոցի մարդը, ես, թե դու. երկրորդ` թե դու իմ նամակը չես կարդացել, ինչ գիտես, թե ես ներումն եմ խնդրում, բալքի հենց քեզ հայհոյում եմ իմ նամակում։ Երրորդ՝ դու ընչացու ես, որ ես քեզանից ներողություն խնդրեմ։ Իմ նամակս լոկ իրողությունը պարզելու համար էր գրած։ Երևի հիմարը կարծում է, թե ով որ քաղաքավարությամբ է գրում և իրա նման չի հայհոյում, ուրեմն նա խեղճացել է և ներողություն է խնդրում, վերջապես զզվեցի շատ գրելուց. այդ մարդը միայն մի թուքի է արժանի, ահա բոլորը։

Բայց դու որ գրում ես, թե Սամսոնի պատասխանին զգուշությամբ պատասխանիր, չգիտեմ ինչ պատասխան ես ասում. թե լրագրական է, ես գիտեմ. խո երկրորդ հիմարությունը չեմ անիլ, իսկ թե անձնական է, ես նրա և ոչ մի նամակը չեմ ընդունիլ այսուհետև։ Նա ինձ համար կորած է ինչպես մի չնչնություն:

Բայց, իհարկե, որքան որ ուժս կներե, ես նրանց իմ վիրավորած պատվի վրեժը կառնեմ, թե մինչև անգամ այն բանը ինձ համար ամենաթանկագին զոհը պահանջի... Որովհետև դու ինքդ պիտի արհամարհես ինձ, թե ես այս ստորությունը տանեմ ինձ վերա. իսկ թե դու ոչ միայն չես արհամարհիլ, այլև կհորդորես ինձ անոխակալ լինել և իմ քեզ լսելուց հետո, դու դարձյալ ինձ կսիրես,- այն ժամանակ