Էջ:Muratsan, vol. 7.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկ երեկոյան Շենինգի այդիումն էի, տիկ. Շահպազյանը եկավ Սպանդարի հետ, և ծանոթացավ ինձ հետ։ Երկար խոսում էինք «Նոր Դարի» մասին, մի քանի ծրագիրներ առաջարկեց նա. բոլորն էլ անիրագործելի։ Պատմում էր, որ Պատկանյանը կամենում է հաշտության նամակ ղրկել «Նոր-Դարին», և գուցե արդեն ղրկած կլինի։

Ներսեսի հրաժարականի մասին ասում են, որ կայսրը ընդունել է, բայց Մելիքսեդեկին կհաստատե, թե՞ նոր ընտրություն կլինի, հայտնի չէ. դրությունը խոր տարտամ է. բոլոր շրջանների մեջ էլ խոսք ու զրույցը մեռած է։

Թիֆլիսը հասել է բոլորովին մեռելային դրության, ամեն բան կանգնած և անշունչ դրության մեջ է. իսկ և իսկ համապատասխանում է իմ սրտին։ Շատ լավ արիր, որ այսպիսի ժամանակ հեռացար այստեղից։

«Նոր Դարի» մասին ինչ են խոսում այդտեղ. որքան հայհոյողներ կան. թշնամիների թիվը նախանձելի է։ Հա գիտի հա՝. տես ինչ աշխարհումն ենք ապրում, որ «Նոր Դարի» պես մի լրագրի մասին հարցնում ենք, թե որքան են հայհոյում և քանի թշնամիներ ունի։ Եվ դեռ համարձակվում ենք ասել, թե այս ազգը կարող է ապրել…

Երեկ գիշեր եկել է Տփխիս ձեր քռակինն։ Այսօր ուղարկել էր իմ ետևից, գնացի։ Նա ինձ խնդրեց, որ քեզ իրան մոտ ուղարկեմ, որ համ տեսնի, համ էլ քեզ իրան հետ բերի Ղարաբաղ։ Պարզ է, որ ես պետք է ասեի, որ դու գնացել ես արդեն։ Խնդրում է իրեն տանեմ Կոջոր, որ Շխիյանցիներին այնտեղ տեսնե։ Գուցե վաղը կտանեմ, և կիրակի հետ կդառնանք։ Այնուհետև ինքը կճանապարհվի տեղդ մի ամիս ժամանակով դառնա Թիֆլիս և այնտեղից էլ Փոթի։ Նրանից հետո պետք է տեղափոխվին Բաքու, նա կվերադառնա գուցե ձեզ հետ։ Զարմանալի կին է, յոթ տարի սրանից առաջ եմ տեսել, և այս յոթ տարվա մեջ ոչինչ չէ փոխվել վերան. նույն ուրախ, նույն զվարթ կինն է։ Ինչ կլիներ քո մայրդ էլ մի փոքր օրինակ վերցներ նրանից… Բավական երկար շաղակրատեցինք։ Կան մի մի կանայք, որոնց հետ ուզես չուզես երկար ես խոսում, սրա գաղտնիքը ես գտնում եմ մելանխոլիի