Էջ:Muratsan, vol. 7.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադար թռչում է ինձ մոտ ես հավատում եմ, որ քո կյանքը կիսատ է առանց ինձ, որ վերջապես դու այն ես, ինչ որ ես եմ առանց քեզ. այդ պատճառավ էլ ես կհամբերեմ. ես չեմ նեղանալու, եթե մինչև անգամ մի ամիս էլ նամակ չգրես. ես քեզ ազատություն եմ տալիս անել այն, ինչ որ քո խելքը քեզ կթելադրի և ոչ թե սիրտդ... ես կհամբերեմ, հասկանում ես, ես կհամբերեմ... և այն սիրով, որոհետև դու ես պահանջում, հոգյակս, իսկ քո ամեն մի հրամանը ինձ համար սրբություն է։

Իսկ ինչ «սխալմունքներ» են այն, որ դու կամենում ես նրանց համար «ապաշխարհել», ինչու դու երբեմն այդպես կոպիտ բաներ ես գրում. ախր չէ որ ես նեղանում եմ, միթե դու «սխալմունքներ» ես անվանում սիրելը...

Դու նեղացել ես, որ ես գրել եմ, թե «կարհամարհեմ» «կզոհեմ». դու ուրեմն համարձակվում ես հավատալ. ուրեմն դու խոստովանում ես, որ այդ անարգ ուժը իմ մեջ կա. Օհ, Ոսկի, դու ուրեմն իմ հոգու հետ չես կամենում գործ ունենալ. դու ուրեմն կարող ես մի րոպե անգամ կասկածել... մի վայրկյան անգամ երազել... Այո, ես երդվել եմ արհամարհել, բայց գիտե՞ս որոնց... մեր երջանկությունը հափշտակողներին, ես կպահեմ իմ երդումը անաղարտ։ Ես զգում եմ, որ այս երդումից հետ ուրիշների խոսածները ինձ վերա ոչինչ չեն ազդում, եթե միայն նրան իմ սիրելիների միջոցով չաշխատին ազդել ինձ, այսինքն` նրանց տխրացնելով և նրանց տխրությունը ինձ փոխադրելով։

Ինչ վերաբերում է վրեժխնդրության մասին, անհոգ եղիր իմ վրեժխնդրության առավին կոպիտ և անարգ ձևով չեմ կատարիլ. և միայն բարոյասպես` կպատժեմ նրան և այն շատ ուշ, երբ ամեն բան մոռացված կլինի, որպեսզի նա ավելի տանջվե... Եթե միայն նա ընդունակ է բարոյապես տանջվելու... Դու ասում ես, որ «իրավունք ուներ խոսալու», ես չեմ ժխտում, բայց մի՞թե այդպես խոսալու իրավունք, այդքան գեղջկորեն, այդքան ստոր...

Ինչ վերաբերում է իմայիններին, ճշմարիտ որ ոչինչ չեմ հասկանում, չգիտեմ, ես նրանցից բոլորովին ուրիշ նամակներ եմ ստանում։ Գուցե ինձ խաբում են... Օհ այս սարսափելի