Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, բայց այդ կարծիքը կարող է սխալ լինել. այդ քո պատճառավ է, ուրիշ ոչինչ։ Եթե գիտենաս, թե ինչպես ես այժմ ատում եմ աղջիկներին, ես չեմ ուզում, որ նրանք փողոցներում ման գան իմ աչքի առաջ. սրանք ինձ տխրեցնում են: Ամեն անգամ, երբ ես հեռվից տեսնում եմ մի աղջիկ` մոխրագույն շրջազգեստով, կամ թե նա վերան ունենում է քո վերարկուն, իմ սիրտը վեր է թռչում։ Խո ես գիտեմ, որ դու Թիֆլիսում չես, բայց ես հավատացած եմ, որ նա դու ես, ահա միայն այդ տեսակ աղջիկներին եմ սիրում ես. և ես նրանց պատրաստ եմ ամեն ծառայություն անել, որովհետև քեզ են հիշեցնում… Եթե մեկը վերցնե և կարդա այս նամակը, տեր աստված, ինչ կարծիք կունենա ինձ վերա, անկապ, անկարգ, իսկի մի բանի նման չէ, այնպես չէ՞… բայց ինչ անեմ, ես չեմ ուզում իմ խելքի թելադրությամբ գրել. սրանք բոլորը սրտի զեղումներ են։ Այսօր գիտես ի՞նչ արի։ Շատ վաղի էի վեր կացել. ուզում էի գրասեղանիս իրեղենները, արկղիկներից մեկը բանալով, աչքս ընկավ քո խաչին.(ես նրան ամեն իրիկուն համբուրում եմ և աղոթում եմ քեզ համար) ես իսկույն վերցրի նրան և քո երկու գնդասեղներով (մեկը կարմիր` դուն) և մյուսը կապույտ (ես)— կախեցի այն պատկերի վերան, որը նկարվեցար հավիտենական հիշատակի համար. և գիտես ինչ խորհրդավոր կերպարանք ստացավ այդ նկարը. իսկույն երևում է, որ մի աստվածային հոգի սավառնում է այն երկնակամարի վերա, որի տակ մի օր շնչել, բաբախել են երկու սիրող սրտեր։ Բայց ինչպես կուզենայի, որ մարդիկ մեզ հասկանային, ինչպես կուզենայի, որ քո մայրդ էլ մեզ հասկանար, որ կարդար իմ նամակները և ասեր քեզ, սիրիր նրան, ես իրավունք չունիմ քեզ խանգարելու, սիրեցեք միմյանց, ես գոհ եմ, ես ուրախ եմ դրանով. իսկ մեր կյանքի քաղցրությունը վրդովողներին, նա կարողանար ասել, հեռու կորեք, մի խոսեք այս հոգիների վերա, նրանք սիրում են… նրանք երջանիկ են…

Այն անգամ, որ ես Ծղնեթումն էի, հարցնում եմ տ. Նատալիային, թե ինչ կանեիր, թե գիտենայիր, որ քո Աստղիկը (ընդունելով, որ նա չափահաս է) սիրում է մի երիտասարդի։— Ես կօգնեի Աստղիկին, ավելի և սիրելու, պատասխանեց