Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես պատճառ չեմ դաոնում. ես այժմ քո մորից շատ, շատ եմ վախենում. իմ ուժից վեր է էլ նրան համորզել այս ու այն բանում— մի կնոջ, որ յուր 14 տարվան ծանոթության ժամանակ հազար և մի դեպքերում փորձած բարեկամին՝ խաբեբա է ճանաչում՝ լոկ նրա մի անմեղ սխալմունքի համար… Ես այսուհետև շատ զգույշ պիտի լինիմ, զգում եմ, որ մի բան կամաց կամաց խախտվում է և վախենում եմ, թե չլինի սա մեր բարեկամության հիմքը լինի։

Սագինյանցը տեսուչացուներ է նշանակել Բեգնազարյանցին, որին դու ճանաչում ես, Սամվելյանցին (մի դարտակ խոհարար) Մանդին Մանդինյանցին ( որին ես չեմ ճանաչում, որովհետև քիչ ժամանակ է ինչ որ Թիֆլիսում եմ— 6 տարի)։

Ւմ ամենախորին հարգանքը մատուցեք հարգելի մորդ, Ավետին, Կատինկին և Հայկանուշին։

Քո Գրիգոր
Դու նկատում ես, որ իմ նամակները ոգևորությամբ սկսվում է և տխրությամբ վերջանում. այս բանը ինձ հաճելի չէ, ինչպես և քեզ. գիտեմ, բայց դա րոպեական վրդովմանց պիտի վերագրես, ուրիշ ոչինչ։ Նամակ շուտ-շուտ գրիր։

Ւմ քեզ գրած նամակներս հետևյալներն են։ Հունիսի 9—12: 16—18: 22—23: 24—27: 28—29 և հուլիսի 4, 6, և այս էլ 8, ընդամենը սրանով 8 նամակ։ Ստացե՞լ ես բոլորը, թե՞ ոչ։

Հա, մոռացա գրելու, որ «Նոր Դարի» № 113-ում ցենզորը իմ վեպից 7½ ամբողջ սյունակներ հանեց, ի մեծ վիշտ իմ։ Այդ էր պատճառը, որ բանասիրականի մասում մի նամակ էր խցկված, չգիտեմ հասկացար թե ոչ «Բերնարի կուրանոում» գլուխը չեր վերջացած-հանելու պատճառով. տեսնեմ ինչպես եմ կարկատում։ Սպանդարը այսօր Ծղնեթումն է: «Նոր-Դարն»-ն էլ գնում է դեռ։