Երեկ Աղայանցը այս միևնույն խոսքերն էր ասում ինձ, և ես ծիծաղում էի, այսօր մտածում եմ, որ շատ խելոք բան է ասում. ճշմարիտ համաձայնվիր հոգիս, և համաձայնեցրու մամիդ. ամեն բան լավ կվերջանա. ինչներուդ է պետք օֆիցիել, պաշտոնական հարայ հրոցը, ծիսակատարությունները, խնջույքները և այլն, մեր նպատակը այն չէ՞, որ երջանիկ լինենք, դեհ երջանիկ էլ կլինենք։
Հանկարծակի ձեր բոլորի գողը, որքան նրան գլուխ ենք տալիս, անչափ անհարմարություններ ունի, այդ բանը լինելուց հետ մենք Ավետի հետ շուտ կգանք, ամեն բան կկարգավորենք և հետո ձեր տունը կբերենք։
Հիմա ես գրեցի դու ուզում ես համաձայնիր, ուզում ես ծիծաղիր ինձ վերա, ես էլ եմ ծիծաղելով գրել, բայց ճշմարիտ եմ գրել. մեկ է, էլ այն որ ես ասում էի, թե չեմ ուզում, որ դպրոցում օրիորդները քեզ առաջ օրիորդ անվանեն և հետո ստիպվին փոխել անունդ:
Այս բոլորից հետ մի քանի բան էլ ուրիշ խոսենք։—Հոգիս, ես ձեր քռակնկան հետ շատ շատ բաներ չեմ խոսել քեզանից, դու գիտես, որ այն կլիներ խոսած, ինչ որ պետք էր, ես խելք ունիմ. ուրեմն ավելորդ բաներ ինչ որ խոսաց, սուտ իմացեք։ Ինքն էր ուզում— «ճոնղը» բանա մի քանի անգամ, բայց ես վանեցի:
Կատինկի համար Աղայանցն ասում է թե թող գա «հեշտ» մի պաշտոն կգտնենք։ Ես նրան քո դիտավորությունները ասացի. նա շատ հավանում է այն տղային և ասում է թե Շուշի ձեռաց կպսակվին կգան, երկուսին էլ իմ թեմում ամենալավ պաշտոն կտամ, այսինքն՝ կամ գոր, կամ սուրամ։ Ինչ ես կարծում։ Ինչ ես կարծում, թե այդ մեկ գժությունն էլ առաջինի վերան ավելացնենք ավելի լավ չի՞ լինիլ…
Քո 24 դաս վերացնելդ էլ շատ ծանր է, գիտես թե չէ. դու պետք է մտածես այդ քո կազմվածքդ այնքան թույլ է 18-ն էլ շատ է։ Դու ավելի հանգստության պետք ունիս։ Դրա համար էլ դեռ մի բան չէ վճռվել, տեսնեմ այսօր ումն եմ տեսնում, որ խոսեմ, Աղասու մոտ կգնամ։
Ամսույս 13-ին ղրկեցի Ավետի գրքերն և ահա նամակովս