Էջ:Muratsan, vol. 7.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էի ոչ բոլորի մեջ… բայց ինչոր է. ես պարտավոր էի մեծ զգուշություններ գործ դնել քո հանգիստության համար, և այդ բանը զանցառության էի տվել։ Երբ ձեր տուն մտնելով քո մայրը չկամեցավ ինձ ընդունել, և երբ դու էլ ներկայացար ինձ այնպիսի դալկադեմ և վհատյալ կերպարանքով, քիչ մնաց, որ վազեի դեպի քեզ, ընկնեի քո ոտքերը համբուրեի և նրանց ներումն հարցեի.. այս րոպեին ես երևակայում էի իբր մարդասպան, իբր մի ոճրագործ, որովհետև դեռ ոչինչ ձեզանից չլսած, ես գուշակում էի թե ինչ մեծ տանջանքներ եմ պատճառել ձեր խեղճ ընտանիքին, բոլորը, բոլորը ես կարդում էի քո նվաղած դեմքի վերա... Եվ բոլոր կատարվածները բավական չհամարելով, ես դեռ այնքան խիստ նամակներ էի գրում քեզ, բնավ չերևակայելով թե ինչ սոսկալի տանջանքների մեջ ես գտնվում դու... Օ, երբ ես բոլորը իմացա, այնուհետև ամբողջ մարմնով գոռում էի, մանավանդ, երբ հիշում էի իմ` քեզ գրած նամակները և արած անտեղի պահանջները։ Բայց, իհարկե, ես իմ տեսակետով այնքան էլ հանցավոր չէի, ես քեզ կարծել էի մի քաջ և անընկճելի հոգվո տեր աղջիկ. ես չգիտեի թե համեստության ծայրահեղությունը այնքան պիտի զորանար քո մեջ, որ դու անկարող լինեիր բացատրել և հասկացնել քո մորը մեր գործերի ճշգրիտ պատկերը. ես չգիտեի թե դու անկարող պիտի լինեիր ազդել նրա դյուրազգաց սրտին իբրև մի սիրող աղջիկ... իբրե իդեալների մի անձնվեր երկրպագու..։ Բայց, ինչ որ է, անցել է, չարժե այլևս դրա վերա երկարել։ Միայն հետաքրքիր էր իմանալ.— գիտեի՞ր արդյոք, թե ինչ օրեր էի անցուցանում ես այդտեղ, գիտեիր, թե ինչպես էին սահում այն ժամերը, երբ քեզ մոտ չէի գտնվում ես, կամ այն րոպեները, երբ ես ձեր տանն էի լինում, իսկ դու հեռանում էիր մեզանից։ Դժոխք. ահա բոլորը։ Խեղճ իմ մայր, խեղճ իմ քույրեր... նրանց բոլոր ճիգը ինձ ուրախացնելու համար ապարդյուն էր անցնում։ Ես զոռով ծիծաղում էի, զոռով խոսում և զոռով ուրախանում. ամեն բան իմ մեջ կեղծ էր» ամեն բան սուտ էր... Որքան էլ որ հաստ վարագույրներով էի քողավորում իմ հոգին, դարձյալ իմ ընտանիքը տեսնում էր նրա տխուր պաակերը և մորմոքում էր գաղտագողի։ Ինչ