Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անեմ. ուրիշ կերպ վարվելու կարողություն չունեի: Բայց, իհարկե, այլ կերպարան կառներ իմ հոգեկան դրությունը, թե ես ձեր ընտանիքը խաղաղ դրության մեջ գտնեի, թե քո դեմքի վերա, իմ անուշիկ Ոսկի, ուրախության և ժպիտների մի նշույլ տեսնեի... Ցավում եմ, շատ եմ ցավում, որ այդ սուղ օրերը այդպես անցան, բայց ինչ արած, երևի այդ դասն էլ անհրաժեշտ էր մեր ապագա բարեկեցության համար։

Իսկ իմ բաժանման մասին, ես ոչինչ ավելի չեմ ուզում գրել. ամոթ էլ է եթե ես սկսեմ նկարագրել քեզ այն դրությունը, որի մեջ գտնվում էի ես քեզանից բաժանվելիս և մինչև այստեղ: Միայն զարմանալի էր մի հանգամանք, երբ վերջին անգամ քո ձեռը սեղմեցի և հեռացա, կարծես թե մի ինչ որ բան կտրվեցավ և ընկավ իմ սրտից, այդ տեղը մինչև այս րոպեն ալ դատարկ է, և ինձ նեղացնում է։ Բայց ամենից ավելի ինձ համար կեղեքիչ է դարձել քո մի խոսքն։ Դու, անշուշտ հիշում ես, որ հրաժեշտի րոպեին մենք միասին խոսում էինք, և ես էլի կոպտաբար պահանջներ էի անում քեզանից (կարծեմ մտաանիի վերաբերությամբ), դու ինձ անողոք գտնվելով վշտալի ձայնով աոացիր. «Դե բավական է. սիրտս արդեն մաղվել այդ խոսքը հենց այն րոպեին արտասուք քամեց իմ, սրտի մեջ. ես թուլացա բոլոր հոգվով և տանջվում եմ մինչև այժմ... Ախ, ինչ անեմ, Ոսկի, իմ անզուգական հրեշտակ, այդպիսի սխալներ մենք անգիտակցաբար գործում ենք, միայն ցավալին այն է, որ այնպիսի րոպեներումն ենք գործում, որ էլ նրանց ուղղելը անկարելի է լինում, որովհետև մենք իսկույն հեռանում ենք, էլ ժամանակ չէ մնում միմյանց ներելու, միմյանց գրկելու և սփոփվելու: Եթե այստեղ միմյանց մոտ գտնված ժամանակ պատահեր այսպիսի սխալը, հոգեկան տանջանքը շատ շատ մի օր կտևեր, իսկ քանի որ հեռի ենք, գոնե պետք է նամակին սպասենք, որ նա մեզ սփոփե։ Այժմ ես հազար և մի մտքեր եմ անում ես կարծում եմ, որ ճշմարիտ քո սիրտը մաղված է. որ դու հիվանդ ես, որ դու թուլացած, ոչնչացած ես, և միայն վարագուրում էիր ամեն բան ինձ չտխրեցնելու համար, իսկ այն վերջին խոսքդ, որ հիշեցի անշուշտ «ի