մեղադրեմ քեզ։ Ինձ մնում է լռել և շատ երկար լռել։ Մատանու համար այսքանս կասեմ, որ ես անհրաժեշտ եմ համարում, անհրաԺեշտ, հասկանում ես, և այն գլխավորաաես այստեղի համար, դեռ մյուս կողմն եմ թողնում իմ ընտանիքը, որին ես կկամենայի, որ դուք կապեիք ձեզ հետ, որովհետև գիտեմ, որ այդ վերջին անգամ է, որ տեսնվում եք նրանց հետ։ Ինչու համար արդյոք այդքան դժվարությամբ եք լսում իմ այս խոսքերը։ Խնդրում եմ, սիրելիս, այս խոսածներս էլ իմ կամակորության մի վերագրիլ, ես երևի մի բան գիտեմ, որ այսքան խնդրում եմ ձեզ, ինչու համար եք կամենում դեռ սկզբից մեր բարեկամության մեջ մի այնպիսի հանգույց կապել, որ էլ ապագայում արձակել չկարողանանք։ Աստված վկա, որքան ինքս ինձ մտածում եմ, չեմ կարողանում մի արդարություն գտնել ձեր վարմունքի մեջ։ Ախր մի բան պարզ է, ես և դու այսուհետև բաժանվիլ չենք կարող, մեր միությունը վաղ, թե ուշի տեղի պիտի ունենա, էլ ինչո՞ւ համար չեք կամենում իմ ընտանիքի երեսը տեսնել, և գոնե իմ պատիվը նրանց մոտ պահպանելու համար մի ամենահասարակ գրավական ընդունել նրանցից— նրանց հասկացողության համաձայն նրանց ամոքելու համար։ Եթե մտածում եք ասած խոսածների վերա, ախր այդ մի անգամ է պատահել և մայրս հարյուր անգամ լալով ներումն է խնդրել ինձանից, էլ ինչ եք կամենում, չեմ հասկանում։ Յանի հենց կարծենք, թե մի մեծ ոճրագործություն է արել իմ ընտանիքը և այժմ գալիս հաշտություն է խնդրում ձեզանից, միթե այդքան ապառաժ սիրտ կլինի մարդ,,. Ախ չգիտեմ, չգիտեմ ինչ ասեմ, ինչ ասեմ, ինչ գրեմ, գլուխս տրաքվում է, բայց դարձյալ ոչինչ չեմ հասկանում ձեր մորի…
Ահա ամենից ճիշտը— մեր ամուսնությունը, մեր դժբախտ սերը, քո մորը հակառակ է և հավիտյան հակառակ պիտի մնա… և, թե համաձայնվում է, այդ նրա համար է, որ կամուրջը ետքից վերցված է. նա մինչև վերջը պետք է ատի ինձ. նրա սիրտը շուռ է եկել-պրծել, էլ անհնարին է նրան ուղղել, և հավատացած եղիր, որ մենք միշտ դժբանտ պիտի մնանք...
Ապա թե ոչ, ինչ ասել է համաձայնվել, և միևնույն ժամանակ