Էջ:Muratsan, vol. 7.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտության առաջ, մեկ էլ կատարյալ տգետներն են. իսկ նրրանք, որոնց միայն շրթունքներն են օծվել գիտությամբ, Նրանք արհամարհում են գիտությունը, կամ այնպիսի հարգանք են տալիս նրան, որ հայհոյելուց շատ չէ տարբերվում: Այդպես Էլ Հեմենյան աստծուն (ամուսնության) ջերմեռանդությամբ երկրպագում են— մեկ սիրո անսահման բարձրությունը և նրա վեհությունը ճանաչողները, մեկ էլ հասարակ ժողովուրդը։ Միջին դասը, շատ անգամ համեստությունը և սրբությունը խառնում է իրար հետ. սիրո վերջին նպատակի վերա նայում է հանցավոր աչքով և ճշմարիտ հանցանքը խառնում է ճշմարիտ սրբության հետ… Այս դեպքում ես ներողամիտ եմ գտնվում դեպի քո բոլոր նկատողությունները, թեպետ նրանք անարդար են։

Այս խնդրի մասին ես քեզ հետ երկար կխոսեմ։ Գալով մատանու խնդրին. քո կամքդ է. ինչպես կամենում ես արա, ես չեմ կամենում «անպատճառ իմ համեցածը կատարել», ինչպես դու ես նկատում ես կամակոր չեմ, և չեմ էլ «փոխվիլ». կցանկանայի, որ դու այդպի սի կարծիքներ չունենայիր ինձ վերա. և այդ էլ ոչ այն պատճառավ, որ իբր թե ես վիրավորված եմ. ոչ, այլ որպեսզի մի րոպե անգամ չմտածեի թե` իմ Ոսկին կարող է երբևիցե կասկածել և հավատալ, որ իմ մեջ ամենաաննշան փոփոխություն անգամ կարող է տեղի ունենալ յուր վերաբերությամբ… կամ նույնիսկ իմ բնավորության մեջ։ Ես կամենում և պահանջում եմ, որ դու անհողդողդ կարծիքներ ունենաս իմ մասին` մինչև անգամ այն կրիտիկական րոպեում, երբ խռովությանց ալիքն սպառնում են կործանել քեզ հավիտյան— ահա թե ինչ է իմ կամեցածը։ Վերջապես ես կամենում եմ, որ դու կին չլինեիր այլ հերոսուհի… Ես, որ կամենում եմ «մատանի» վերցնելնիդ և ստիպմամբ պահանջում եմ, պետք է գիտենաք, որ դա լոկ կապրիզ չէ. (այդպիսի կարծիքով դու ստորացնում ես քո սիրելի անձնավորությունը), այլ որովհետև ես անհրաժեշտ եմ համարում։ Ես նամակով ամեն բան խոսել չեմ կարող, բայց պետք է հավատայիք, որ երևի մի անբռնաբանելի պահանջ կա ապագայի համար, որ ինձ ստիպում է այդքան ձանձրացնել ձեզ իմ խնդիրներով, և կատարել տալ