Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլինի: Բայց չէ, 22-ին էլ նամակ կգրեմ և, այնուհետև, կվերջանա ամեն բան։

Որովհետև գալդ մոտալուտ է, ոչինչ չեմ խոսում իմ դրության մասին, բայց նա շատ եղերերգական է. ո՛չ երկնի և ո՛չ երկրի վերա եմ, երբեմն դժոխաց հատակ եմ խորասուզվում և երբեմն ավելի քան երկինքը բարձրանում, բայց երկու ծայրերումն էլ սրտի սարսափելի դատարկությունը հոգիս ճնշում, ոչնչացնում է։ Օ՜, թե գիտենայիր որքան շատ ծանր ժամեր եմ անցուցել և դողում եմ, թե մի գուցե դարձյալ անցուցանեմ… Գիտեմ, դու էլ նույն ցավերով ես վարակված. բայց դարձյալ մի քանի օր… և ամեն բան կուղղվի։

Սիրալիր ողջյուններս մամիդ,Կատինկին,Ավետին և Հայկանուշին: Շատ եմ վռազում, ներիր ինձ:

Յակովղանյանցն էլ «տեսության» ելքը իմացա. ոչ ուրախացա և ոչ տխրեցի. լսեցի սարսափելի անտարբերությամբ…

Քո Գրիգոր

Սպասում էի, որ այսօր նամակ կստանամ քեզանից, բայց այս րոպեին փոշտի նամակները բերին և ոչինչ չկար:

Թիֆլիս, սեպտեմբեր 3/5

Հոգյակս. այդ ինչ նոր հոգսեր, նոր մտատանջություններ են, որոնց դու զոռով ստեղծում ես քեզ համար, ինչ բաներ ես խոսում, ինչի վերա ես կասկածում, ես քեզ չեմ հասկանում, ես մնացել եմ շվարած… «փոխվել», ինչ կնշանակե փոխվել, և ե՞ս պետք է փոխվիմ, ի՞նչ բանի մեջ, ինչո՞ւ համար, քեզ չեմ սիրում, հա, անտարբե՞ ր եմ դեպի քեզ.— որովհետև «ժպիտ չկա երեսիս», և դու այս բոլորը մտածում ես ի՞մ մասին, և դեռ կարողանում ես գրել ինձ… Օ՜, Ոսկի, Ոսկի, ինչպես դու թեթևությամբ ես վարվում իմ սրտի հետ, որ ընկած է քո ոտքերի մոտ… դու կարծում ես, որ ես «փոխվել եմ», դու իմ «հայացքի մեջ անախորժ բաներ» ես կարդում, և «անուշ խոսքերի փոխարեն ինքնաբերաբար կոշտ