Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքեր ես լսում»․․․ Ինչ ասեմ, Ոսկի, դու անգութ ես, դու թերահավատում ես... Ախ, ինչպես կկամենայի, որ դու այժմ իմ գրկումը լինեիր և ես քեզ սեղմեի իմ կրծքին ամուր, շատն ամուր, ևս քեզ համբուրեի հարյուր, հազար անգամ․․․ և, այսպիսով, պատժեի քեզ քո թերահավատության համար․․․ Զարմանում եմ, դու չես կարողանում տեսնել իմ ներքին, հոգեկան ուրախությունը, որը քո գալստյան պատճառավ է, դու չես նկատում, որ ես ամենածանր ճնշումներ եմ զգում իմ սրտի վերա, երբ չեմ կարողանում ազատ խոսել քեզ հետ, երբ չեմ կարողանում իմ, վաղուց ի վեր փակված սիրտը բանալ քո առաջ, գրկել քեզ, համբուրել քեզ և իմ սերն ու սիրտը զեղուլ քո առաջ․․․ և դեռ ինձ համար ասում ես, թե ես «փոխվել եմ»․․․ և քո կարծիքներին հավատ ընծայելով հազար և մի գուշակություններ ես անում․․․ և սարսափում ես․․․ բայց, միթե այդքան է քո հավատը ինձ վերա, այդքան շուտ տատանվող ես դու, ուրեմն էլ ինչի վերա վստահանում, երբ իմ միակ անհողդողդ հենարանը ջարդվում, կործանվում է իմ առաջ, այն էլ մի թույլ, երևակայական հովից.,. Միթե դու չգիտես, որ դեպի քեզ անտարբեր լինելու համար՝ ամենից առաջ պետք է ապրելուց դադարեմ, ամենից առաջ պետք է զգալը, մտածելը և ըմբռնելը մոռանամ… իմ միակ երջանկություն, քեզ,,» միմիայն քեզ սիրելուս մեջն է,թե այդ անուշ և միակ երջանկությունից էլ զրկվեմ, էլ ինչու համար եմ քարշ գալիս երկրի վերա... Ախ, Ոսկի, մի՞թե դու պետք է այսպես խոսքեր էլ ասել տայիր ինձ, մի՞թե դու ինքդ կամենում ես նրանց լսել,,, և ինչ, այսուհետև դեռ նորից պետք է հավատացնենք միմյանց, որ մենք սիրում ենք... ճշմարիտ, ես ոչինչ չեմ հասկանում, ես չեմ հավատում, որ դու քո այն տողերը գրել ես նրա համար, որ իրավ իմ մեջ մի նոր բան ես նկատել. ոչ, այդպես բան չկա, բայց որովհետև մեզ շրջապատողները քեզ ինձ ավելի մոտենալ, ինձ ողջագուրել, այդ բանը վրդովեցնում է քեզ և դու վրեժը քեզանից ես հանում, աշխատելով նորանոր ցավեր ստեղծել քեզ համար, որովհետև սերը՝ կամ ազատ պետի սիրե, կամ պետք է հալածվի, միջին սահմանը— որ մի անորոշ դրություն է— սիրող սրտի համար անտանելի է...