Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սոքա բոլորը իմ շարունակ գրելուն, թե ոչ բոլորովին, գոնե մասամբ կարող են խափան լինել. այնուամենայնիվ ես շարունակում եմ քեզ զբաղեցնելու և փոստի օրը քեզ չտխրեցնելու, չնայելով, որ մի Գուրգենդ միայն բավական է քեզ ամբողջ ամիս զբաղեցնելու առանց իմ նամակին։ Այս նամակը գրում եմ կիրակիդ ավելի զվարթացնելու համար. (այս րոպեին լսեցի, որ պատուհանի տակ մեկը բղավում է, վեր կենամ նայեմ, և ինչ եմ տեսնում, Նոերտերենց ծառան բախշի ճաղերի վերան է բարձրացել, որ խաղող քաղի ու կախվել է, երկու ձեռքերն էլ մնացել է վերևից ճաղերի ղաթումը ու ինքը ամբողջ մարմնով կախված «վայ Մարիամ» է կանչում։ Մարիամը եկել է վերևից ներքև է քաշում ծառային, բայց նա բղավում է թե վերև բարձրացրու. խեղճ պառավի ուժն էլ չի ներում, որ բարձնե այն առանձին. ճարակտրիր ներքև վազեցի և ներքևից վերև բարձրացրի նրան ու մի կերպ ազատեցի, բայց երկու ձեռներն էլ դուրս էր ընկել—սա րոպեական միջանկյալ էր)։

Այստեղի շոգերը մարդավարի սկսել են. դրսում 40 աստիճան, իսկ ներսում՝ 22—25 աստիճան։ իմ կանտորում 19 աստիճան է, իսկ մեր սենյակում ստավնիները փակած ժամանակ 21 ու կես աստիճան։

Անցյալ նամակում գրած էի, որ գուցե կերթամ Դալմամատլի, բայց էլ չգնացի, ուղարկված մարդը բավականացուցիչ է և իմ վերահսկողության պետք չունի։ Լավ է, որ չգնացի, ասում են այնտեղ սարսափելի շոգ է, այնպես որ շունչ քաշել չի լինում։

Երեկոյանները ժամը 7-ից սկսած այստեղ շատ դուրեկան հով է, գնում եմ երբեմն Մուշտայիդ և այն էլ, իհարկե, այն երեկոյան, երբ քո նամակը վագզալ եմ բերում։

Սպասիր գնամ կուխնին վառեմ կաթը դնեմ վրան:

Հը, դրի եկա։ Հիմա սկսենք խոսել։

Ով գիտե, սիրելիս, հիմա ինչ տեսակ կասկածներ և երկյուղ է պաշարում քեզ, երբ ամեն անգամ լսում ես ինձնից զբոսանքի գնալու կամ Մուշտայիդ արշավելու լուրեր։ Ախր լավ կինը, սիրտ ու հոգի ունեցող ամուսնուհին չի կարող ապրել առանց կասկածի, նախանձի… և օհ, ինչպես ես սիրում