եմ, երբ դու կասկածում և նախանձում ես, բայց ես այդ սիրում եմ այստեղ, ինձ մոտ. թե չէ այդտեղի համար ես երբեք և ոչ մի պայմանով չէի կամենալ քեզ կասկածավոր տեսնել, որովհետև այդ միայն կանհանգստացնե երկուսիս էլ: Բայց, թե դու բոլորը գիտենաս, թե դու մի անգամ տեսնես, զգաս, շոշափես այն ժամերը, որոնց ես գործ եմ դնում իմ մենավար զբոսանքներում՝ քեզ վերա մտածելով… այն ժամանակ հիացմունքից, յոթներորդ երկինքը, կբարձրանաս… Չես կարող երևակայել թե որքան քաղցրություն, որքան կյանք, սիրտ, հոգի, բանաստեղծություն և վերջապես աստվածություն կա այդ մենավոր զբոսանաց և սրբազան հափշտակության մեջ… Գիտես, էլ ես ոչինչ չեմ մտաբերում մեր պսակից, հարսանիքից և մինչև անգամ Գուրգենի աշխարհ գալուց… ես կարծում եմ, թե դու դեռ այն Ոսկին էս, որին հաճախ տեսնում էի ձեր տան չափարի տակով տուն գալիս, դարչնագույն շրջազգեստով, գրքերը կռանդ տակ… շատ անգամ ես նայում էի ձեր փանջարիցը և դու հայուհի ձյուները կոխ տալով գալի թխկթխկացնում էիր ոտքերդ սանդուղքների տակ, նրանց մաքրելու համար, հետո ներս էիր մտնում խոհանոցով, առանց իմանալու թե ով կա ներսում և դու տեսնում էիր ինձ… Ով երանության օրեր, որոնք այսօր էլ սրբազան ազդեցություն են անում իմ հիշողության և երևակայության վերա… Ես այժմ էլ քեզ սիրում եմ նույն կուսական և աստվածային սիրով, երբեմն ես այդ սիրո մեջ այնքան եմ օրորվում, որ կարծես սկսում եմ հուզվել, անգայտոնալ… հենց որ քեզ մտաբերում եմ, հենց որ սկսում եմ հիշել քո դեմքը, հայացքը, ձայնը, խոսքը, ժպիտը… սիրտս սկսում է կուչ գալ, կարծես մի մեծ և փառավոր անցյալի պատկերը մարմնանալով կանգնում է իմ առաջ, ինչպես մի գերբնական ոգի, որին ես պարտավոր եմ գրկել, բայց որի վեհափառությունը ճնշում է իմ հոգին… ես ետ եմ քաշվում, չգտնելով իմ մեջ այն ուժը, որ կարող է վայելել այդ մեծության ներկայությունը… Բայց երբեմն էլ ես հիացմունքով մտաբերում եմ մեր ամուսնական կյանքից սիրուն ու գողտրիկ պատկերներ, փոքրիկ չարություններով համեմված րոպեներ, ցանկանում եմ բոլոր հոգով վայելել նրանից
Էջ:Muratsan, vol. 7.djvu/258
Արտաքին տեսք