ուզում ես, ես դավի չունեմ քեզ հետ—֊քեզ պաշտող և երկրպագու Գրիգորիոս Հայրապետ
Իմ աննման և պաշտելի Ոսկի.
Նամակդ ինձ շատ տխրեցրեց. ես չէի սպասում նրան։ Միթե ուրեմն դու։ Միթե ուրեմն դու այդտեղ էլ տանջվում ես միևնույն ցավերով և ես դեռ ոչինչ չգիտեմ... ինձ ավելի անհանգիստ է անում այն ցավերը, որի կողմից են հասնում քեզ. արդյոք միայն մորս, թե ուրիշներից... էլ։ Եվ զարմանում եմ, թե ինչու մի փոքր մանրամասն չես գրում բանը, որ ես էլ չմտատանջվեմ։ Ինչ անեմ այժմ, սիրտս-շատ է նեղանում, բայց ելք չունեմ այդ նեղությունս փարատելու։ Մի փոքր մխիթարվում եմ քո այն խոսքով` որ ասում ես «ինձանից միամիտ կաց, ես ինձ լավ եմ պահում»։ Սակայն չգիտեմ այդ էլ ինձ խաբելու համար ես գրում, թե ճշմարտություն է։ Ինչ էլ որ լինի, հոգիս, սառնասրտությամբ տար ամեն բան. շատին դիմացել ես, քիչին էլ դիմացիր. ես քեզ վերա շատ եմ վստահ և այդ է իմ միակ ուրախությունս։ Գալու համար ինձ գրում ես, որ 2-ին պիտի դուրս գաս, ես կարգավորել էի 5-ին. այժմ քո կամքն է, հոգիս, որ օր կամենում ես. միայն (որ) որքան էլ ուշանալու լինես սեպտեմբերի 5-ին անպատճառ պետք է դուրս գաս և 7-ին անշուշտ պիտի Թիֆլիսում լինես. մի օր սրանից ավելի սպասելու ոչ կամք և ոչ էլ ուժ ունեմ. այս պետք է գիտենաս։ Այն որ գրում ես, «թե շուտով չազատվեմ, պատրաստ եմ մի ամիս էլ ուշանալ և այլն» այդպես բան չհամարձակվես անելու։ Սեպտեմբեր 7-ին այստեղ պետք է լինես առանց պատճառաբանության. սա իմ հրամանն է, որից իրավունք չունես դուրս գալու։ Նրանք, որոնք քեզ կամենում են արգելել, պետք է մի փոքր էլ իմ մասին մտածեն. անկանոն ճաշ ուտելուց էլ ստամոքս ու մարսողությունս փչացել է. հանգստություն ասած բանը էլ ինձ համար պաս է դառել, իսկ այդ բանը դու գիտես, թե որքան կարևոր է ինձ համար, նամանավանդ