ճաշից հետոները։ Տան համար երեցփոխը ստիպում է վերջացնել — այսինքն` կամ կրվել նոր տունը կամ հինում մնալ, որովհետև երկուսից մինը նա ցանկանում է վարձով տալ և կեցողները ամեն օր գալիս գնում են. ես սեպտեմբեր 7-ը ժամանակ եմ խնդրել։ Այս մասին Նիկոլային էլ գրեցի այսօր։ Սա վերջին նամակս է, էլ չիպիտի գրեմ և ոչ մի տող. այսուհետև իմ խոսքերը դու կլսես իմ կենդանի ձայնով։ Ուղարկում եմ քեզ, իմ քնքշիկ Գուրգենիկին հեռաստանի վերջին համբույրը... եկեք, ես ձեզ սպասում եմ գրկաբաց, սիրազեղուն սրտով...
Սիրեցյալդ իմ Ոսկի.
Շուշի.
Քո հեռագրին չարաչար սպասում էի, և փառք աստուծո, երեկ երեկո ստացա շատ ուշ. հաշվով երեքշաբաթ առավոտն եք տեղ հասել երկու գիշեր դրսում մնալով։ Հավատում եմ, որ ողջամբ եք տեղ հասել. այդ պատճառով շատ ուրախացա հեռագիրդ ստանալուց. բայց քեզ ճանապարհելուց մինչև այժմ շարունակ մտատանջության մեջ եմ, արդյո՞ք առանց նեղության հասաք Եվրախ, ո՞ր ժամին, եկա՞վ ձեզ հետ Քրիստը, ինչպե՞ս գտիք Հովհաննեսին. արդյո՞ք ֆուրգոնը պատրաստել էր, երկա՞ր մնացիք Եվլախում, թե շուտ ճամփվեցաք. ճանապարհները ինչպե՞ս էին, գետերը ինչպե՞ս անցաք գիշերները որտե՞ղ իջևանեցիք։ Մենք մոռացանք, բայց Հովհաննեսը պատորոժնյա ունե՞ր, թե ոչ, երեխաները կամ դուք խո չնեղացի՞ք... Ահա հարցեր, որոնք ինձ իրավամբ պետք է մտատանջություն պատճառեին։ Հույս ունեմ առաջին նամակդ ստանալուց այս բոլորին մանրամասն պատասխան գրած լինես — հոգվույն սրբո զորությամբ իմ հարցերը գուշակած լինելով, ինչպես որ այստեղ կարողանում էիր գուշակել` երբ ձուկ կամ լոքո բերելու խնդիր էր բարձրանում սրտումդ: Այս բոլորից ետ գալիս է հետաքրքրության հերթը. ցանկանում եմ իմանալ, թե առաջին անգամ որտեղ իջևանեցիք, մեր տանը,