Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ինձ, առաջին՝ անհանգիստ դրությունս քեզանից տեղեկություններ չունենալուս համար, երկրորդ այն, որ այս րոպեին գնում եմ Հովհաննեսի տունը, որ գնանք պսակ։ Շատ բան այսօր ես ինքս կարգադրեցի նրա տանը, այժմ եկել եմ հագուստներս փոխելու, և այս առիթից օգուտ քաղելով քեզ նամակ եմ գրում, որ կիրակիդ առանց ինձ չանցուցանես։ Պսակը փոքրիկ հարսանիքով կլինի, ընդամենը 21/25 մարդ, և միայն մարդ, կնոջ սով է, քեզ համար ախ են քաշում, բայց էլ որտեղ կհասնի։ Հարսի տանից եկած մեբելը շատ աղքատիկ և անշնորհք է, խեղճ Հովհաննեսին անտերի տեղ են դրել, մանրամասնությունները և նկարագրությունը երկուշաբթի օրը կգրեմ։ Առայժմ շտապում եմ։ Գնացի թե Ռուզանի պորտրետը ստանամ, որ այս երեկո ուղարկեմ, չտվին, 27-ին ժամանակ դրավ։ Կատինկից շատ նիկարան եմ, տեսնեմ վաղը ինչ նամակ կունենա գրած, ջերմաջերմ համբույրս քեզ, Գուրգենիս, Ռուզանիս օ՜հ, այժմ որ զգում եմ թե հեռի եմ իմ երեխաներից․․․

Բոլորին բարև, ցտեսություն մինչև մյուս փոստ․

Քո Գրիգոր
29 հունիսի 1888 Թբիլիս

Սիրեցյալդ իմ Ոսկի․

Մայիս 21 և ամսույս 26 թիվ նամակներդ ստացա. (ամենից առաջ զարմացա, թե դու մայիսին Շուշիում ի՞նչ էիր շինում, որ ինձ նամակ գրես) հետո նամակներդ մանրամասն կարդալով և ուրախացա (շատ քիչ), և՛ տխրեցի (շատ շատ): Ուրախացա, որ ողջամբ տեղ եք հասել, տխրեցի, որ այդքան նեղություն եք քաշել։

Ցավում եմ, որ 6 նամակ (կանտորային) գրելուց հետո եմ քեզ նամակ գրում, ձեռքերս և ուղեղս հոգնել են, թե չէ շատ բան ունեի քեզ գրելու, և փիլիսոփայություններ, և բանաստեղծություններ, բայց այդ թողում եմ մյուս անգամին,